Ա. Լոպուխին
«Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ես Իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից պիտի վերացնեմ մարդկանց ու անասուններին և նրան ամայի պիտի դարձնեմ․ Թեմանից մինչև Դեդան բոլորը սրից պիտի ընկնեն»»։ [13] (Սինոդական թարգ․)
13a հատվածը համեմատի՛ր 14։13-րդ համարի հետ։
 «Ամայի պիտի դարձնեմ» - այս պատիժն ավելի խիստ է, քան նույնիսկ այն, ինչ սահմանվել էր Ամմոնի համար (4-5-րդ համարներ), այնպիսին, ինչպիսին, օրինակ, 6։14-րդ համարում էր։
 «Թեմանից մինչև Դեդան» - Թեմանը Եդովմի ամենահյուսիսայի կողմում գտնվող քաղաք և շրջան է, իսկ Դեդանը գտնվում է ամենահարավում, չնայած որ այն իրականում այլևս Եդովմին չէր պատկանում, այլ գեթ մի ցեղ էր, որը բնակվում էր Եդովմից դեպի հարավ (Երեմ․ 49:8)։ Յոթանասնից թարգմանությունը, «դեդան»-ը բայ համարելով, այն թարգմանում է՝ «հալածված»։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) այդ պատճառով այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեռքս գցելու եմ Եդոմի վրայ, ոչնչացնելու եմ դրա մէջ մարդ ու անասուն, անապատի եմ վերածելու այն, իսկ Թեմանից սկսած հալածեալները սրից են ընկնելու:
(Արարատ թարգ․) դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից վերացնեմ մարդն ու անասունը, նրան ամայի պիտի դարձնեմ Թեմանից մինչև Դեդան. նրանք սրից պիտի ընկնեն։
(Գրաբար) Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ձգեցից զձեռն իմ 'ի վերայ Եդովմայ, և սատակեցից' մ նմանէ զմա՛րդ և զանասուն, և եդից զնա անապատ. և հալածեալք 'ի Թեմանայ անկցին' ի սուր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: