Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։8

Ա. Լոպուխին

«Կենդանի եմ Ես, - ասում է Տեր Աստված, - քանի որ Իմ ոչխարները հափշտակության մատնվեցին և, առանց հովվի մնալու պատճառով, Իմ ոչխարները կերակուր դարձան դաշտի բոլոր գազանների համար, և Իմ հովիվները չփնտրեցին Իմ ոչխարներին, և հովիվներն իրենք իրենց էին արածեցնում, բայց Իմ ոչխարներին չէին արածեցնում»։ [8] (Սինոդական թարգ․)
   
   Դատաստանը հայտարարելուց առաջ մարգարեն, ինչպես որ սովորաբար անում է, ամփոփ ներկայացնում է հովիվների մեղքը։

   «Իմ հովիվները» - «Իմ» բառը Յոթանասնից թարգմանության մեջ բացակայում է:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) «Կենդանի եմ ես, - ասում է Ամենակալ Տէր Աստուած, - այն բանի համար, որ իմ հօտերը աւարի մատնուեցին, իմ հօտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետեւ հովիւներ չկային, հովիւներն իմ հօտերը չփնտռեցին, հովիւներն իրենք իրենց բտեցին-պարարտացրին եւ իմ հօտերը չարածացրին,
(Արարատ թարգ․) Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև հովիվ չլինելու պատճառով իմ հոտը հափշտակվեց, իմ հոտը դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, և իմ հովիվները չփնտրեցին իմ ոչխարներին. հովիվներն իրենց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում.
(Գրաբար) Կենդանի՛ եմ ես ասէ Ադովնայի Տէր Տէր. եթէ ոչ փոխանակ զի եղեն խաշինք իմ յաւար, և մատնեցան խաշինք իմ ‘ի կերակուր գազանաց անապատի. վասն զի ո՛չ գոյին հովիւք, և ո՛չ խնդրեցին հովիւք զխաշինս իմ. և բուծին հովիւքն զանձինս իւրեանց, և զխաշինս իմ ո՛չ արածէին․