Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, երբ Իսրայելի տունը բնակվեց իր երկրում, նա պղծեց այն իր վարքով ու իր գործերով․ նրանց ճանապարհն Իմ առաջ նման էր կնոջ անմաքրությանը, երբ նա մաքրվելու շրջանի մեջ է լինում»։ [17] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 36։16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, Իսրայէլի այդ տունը, որ բնակուել էր իր երկրում, իր ընթացքով, կուռքերով ու պղծութեամբ պղծել է այն. նրա ընթացքն իմ առաջն է եղել, ինչպէս դաշտանաւոր կնոջ պղծութիւնը:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, երբ Իսրայելի տունն իր երկրում բնակվեց և իր ճանապարհով ու իր գործերով անմաքուր դարձրեց այն, նրանց ճանապարհն իմ առաջ դաշտանավորի անմաքրության պես եղավ։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ տունդ Իսրայէլի բնակեցան յերկրին իւրեանց, և պղծեցին զնա ճանապարհօք իւրեանց՝ և կռովք իւրեանց՝ և պղծութեամբք իւրեանց, ըստ պղծութեան ապարահի. և եղև ճանապարհ դոցա առաջի իմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: