Ա. Լոպուխին
«Եվ այս դռները երկփեղկ էին՝ երկու շարժական փեղկերով, երկուսը՝ մեկ դռան համար, և երկուսը՝ մյուսի համար»։ [24] (Սինոդական թարգ․)
Եբրայեցերենից բառացիորեն թարգմանած՝ «և երկու դռներ (կիրառված է այն նույն «դելետ» բառը, որն առկա էր նաև 23-րդ համարում, բայց այստեղ այն հստակորեն ունի «կիսահատված, փեղկեր» նշանակությունը, ռուսերենում՝ «տախտակներ», հունարենում՝ «qurwmata»՝ ի տարբերություն «qurai»-ի, սլավոներենում՝ «verei»)։ Երկու դռներն էլ ունեին այսօրինակ փեղկեր (այսինքն՝ երկուսն էլ կարող էին բացվել․․․)։ Երկու փեղկեր մի դռան մոտ կային, երկու փեղկեր՝ մյուս դռան մոտ: Այս համարում «2» թվի 4 անգամյա կիրառությունը և «դուռ» բառի 7 (իսկ եթե 23-րդ համարի վերջում առկա գործածությունն էլ հաշվենք՝ 8) անգամյա կիրառությունը պետք է որ սիմվոլիզմի դրսևորում լինի։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «երկու դռներ («qurwmata»), որոնք պտտվում էին («strofwtoiV» - «շարժական էին»), երկու դռներ («qurwmata» - «դռներ», հետագայում՝ «qura» - «դռներ»)՝ մեկ դռնով (իմացիր՝ «փեղկով»), և երկու դռներ («qura»)՝ երկրորդ դռնով» (իմացիր՝ «փեղկով»)։ Այսինքն՝ դռների շարժունակության կամ երկփեղկության շնորհիվ յուրաքանչյուր դուռ իրենից ասես երկու դուռ էր ներկայացնում։ Նորագույն շրջանի մեկնաբանները (Սմենդ, Բերթոլետ, Կրեչմար) երկփեղկ դռների վերաբերյալ գաղափար են տեսնում դեռևս 23-րդ համարում, իսկ սույն՝ 24-րդ համարը, ինչպես կարծում են նրանք, դռների երկու կեսերից յուրաքանչյուրի երկփեղկության մասին է, ինչի արդյունքում մեկ ամբողջ դուռը նմանվում էր իր առանցքի շուրջ պտտվող 4 տախտակներից պատրաստված ցցի կամ առաջակալի («ширма»)։ Դա ծառայում էր այն նպատակին, որպեսզի դռներն ավելի հեշտությամբ բացվեին (չէ՞ որ լայն դուռն իր բարձրությամբ հանդերձ դժվար էր բացվում) կամ որպեսզի արդեն իսկ բացված դռան բացվածքն ավելի փոքրացվեր՝ թույլ չտալու համար, որ ավելորդ աչքերն ու լույսը թափանցեին սրբարան (Սմենդ): Այդպիսի դուռն ավելի շատ վարագույրի էր նմանվում: Այսօրինակ ընկալումը հաստատվում է Յոթանասնից թարգմանության մեջ և Գ Թագ․ 6։34-րդ համարում, սակայն այս վերջին տեղիում հնարավոր է տեսնել միայն պարզ երկփեղկության մասին գաղափարը:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) երկու փեղկ՝ մէկ դուռը, երկու փեղկ՝ միւսը:
(Արարատ թարգ․) Դռները երկփեղկ էին՝ երկու ծալվող փեղկերով, երկու փեղկեր՝ մեկ դռանը, և երկու փեղկեր՝ մյուսին։
(Գրաբար) երկու մուտք միոյ, և երկու մուտք միւսոյ դրանն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: