Եզեկիելի մարգարեության մեկնություն 48։3

Ա. Լոպուխին

3-7. «Ասերի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը, դա Նեփթաղիմի մեկ բաժինն է»։ [3]«Նեփթաղիմի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը, դա Մանասեի մեկ բաժինն է»։ «Մանասեի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը, դա Եփրեմի մեկ բաժինն է»։ «Եփրեմի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը, դա Ռուբենի մեկ բաժինն է»։ «Ռուբենի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը, Հուդայի մեկ բաժինն է»։ (Սինոդական թարգ․)
   
    Յուրաքանչյուր ցեղի համար բնակության հատուկ տարածք ստանալու պատճառների մասին տե՛ս նախորդող հատվածին կից բացատրությունը: Նշված արտահայտությունները եբրայեցերենում բառացիորեն նույնական են 2-րդ համարի հետ, միայն  թե երբեմն «արևելյան» - «kadima» բառը (3-5-րդ համարներ, որոնցում այն ուղղության իմաստ է արտահայտում) փոխարինվում է «kadii» բառով (6-7-րդ համարներ, որոնցում այն գործածված է ուղղական հոլովով): Իսկ «արևմտյան» բառը գործածվում է եբրայեցերենում բառացիորեն օգտագործվող «ծով» բառի փոխարեն...Յոթանասնից թարգմանության մեջ, սակայն, գրեթե յուրաքանչյուր համարում այս արտահայտությունը փոփոխվում է, իսկ ահա սլավոներենում այդ բազմազանությունն ավելի մեծ է (3, 6, 7-րդ համարներ – «apo tvn proV anatolaV 'ewV tvn proV kalassan» - սլավոներենում` «արևելքում եղողներից նույնիսկ մինչև ծովը»)...
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ասերի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Նեփթաղիմի ցեղին:
(Արարատ թարգ․) Ասերի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Նեփթաղիմը՝ մեկ բաժին։
(Գրաբար) Եւ ‘ի սահմանացն Ասերայ յարևելից կուսէ մինչև ցծովակողմ՝ Նեփթաղիմայ բաժին մի։