ՀԱՐՅՈՒՐՄԵԿԵՐՈՐԴ ՍԱՂՄՈՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ՇԱՐԱԴՐՎԱԾ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ` [ԱՅՆ ԽՈՍՔԻ ՎՐԱ, ՈՐ ԱՍՈՒՄ Է] «ՕՐԵՐՍ ԱՆՑԱՆ ՍՏՎԵՐԻ ՊԵՍ»

Աստ­վա­ծա­յին շնորհ­նե­րի ար­ժա­նա­ցած ար­դար մար­դիք Աստ­ծո տան մեջ տնկված այ­գի են, ըստ այն խոս­քի թե` «Ար­դար­ներն ար­մա­վե­նու պես կծաղ­կեն, ­Լի­բա­նա­նի մայ­րի­նե­րի պես կբազ­մա­նան» (Սղմ. ՂԱ 13-14), և ­թե` «Ես Աստ­ծո տան պտղա­բեր ձի­թե­նու նման եմ» (Սղմ. ԾԱ 10): Արդ, ինչ­պես մրգա­բեր ծա­ռե­րը ար­մա­տա­խիլ են լի­նում ու­ժեղ հող­մե­րի շաչ­յու­նից, երբ հնութ­յու­նից թու­լա­ցած ու փտած են լի­նում ար­մատ­նե­րը, բայց նաև ճյու­ղա­կո­տոր են ա­նում մո­տա­կա տուն­կե­րը և թն­դեց­նում գե­տի­նը: Իսկ ե­թե այդ [պա­տա­հում է] նորա­հա­սակ ու դե­ռա­բող­բոջ տուն­կե­րի հետ, ո­րոնք տա­կա­վին նոր են հասց­րել ծա­ղիկ ու պտուղ ու­նե­նալ, և­ ո­րոնք սա­կայն ար­մա­տա­խիլ են լի­նում ու ջարդ­վում քա­մի­նե­րից և թշ­նա­մի­նե­րի ձեռ­քից, այդ է՛լ­ ա­վե­լի է խո­ցո­տում և­ ող­բի մատ­նում մեր­ձա­վոր­նե­րին, այդ­պես էլ բա­րե­պաշտ ­Հով­սիա­յի տա­րա­ժամ մահն է ­Զա­քա­րիան նմա­նեց­նում դաշ­տում կո­տոր­ված նռնե­նի­նե­րի կո­ծին (տե՛ս ­Զա­քա­րիա ԺԲ 11): Արդ, ե­թե ան­բան առար­կա­նե­րի հետ կա­տար­ված դեպ­քե­րն­ այդ­պի­սի կրքեր են (բոր­բո­քում), ա­պա որ­քան ա­վե­լի երկ­նա­վոր տուն­կեր և Աստ­ծո պատ­կեր (հան­դի­սա­ցող) բա­նա­կան­նե­րիս ու հոգ­ևոր­նե­րիս (հետ պա­տա­հած դեպ­քե­րը), ե­թե մահ­վան հող­մի շաչ­յու­նից ծե­րե­րից կամ ե­րի­տա­սարդ­նե­րից մե­կը գլոր­վի` մնաց­յալ ան­դամ­նե­րի վրա կծան­րա­նա ա­ղե­տի կո­ծը, ո­րով կկա­տար­վի գրվա­ծը. «Ե­թե մի որ­ևէ ան­դամ վշտա­նում է, նրա հետ վշտա­նում են մյուս ան­դամ­նե­րը» (Ա ­Կորնթ. ԺԲ 26): Ե­թե այս այս­պես է բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հա­մար, ա­պա ե­թե հան­գուց­յա­լը ե­կե­ղե­ցա­կան կար­գից և ­քա­հա­նա­յա­կան աս­տի­ճա­նից է` որ­քա՜ն­ ա­վե­լին է վշտի ծան­րութ­յու­նը դա­սա­կից­նե­րի հա­մար, ո­րով ա­վա­զա­նից լի­նե­լիք ոչ թե մեկ, այլ եր­կու և­ ե­րեք եր­կունք է խա­փան­վում, ինչ­պես նաև` (նրանք զրկվում են) երկ­նա­վոր շնորհ­նե­րի դպրութ­յա­նը (մաս­նա­կից լի­նե­լու) կո­չից, սար­կա­վա­գութ­յան և ­քա­նա­յա­կան կար­գե­րից, (այլևս չենք հի­շում) արյու­նա­կից­նե­րի և սնն­դա­կից­նե­րի գութն ու կսկի­ծը, ո­րով­հետև ե­թե նրանց ձեռ­նադ­րութ­յու­նը ա­վե­լաց­նում է ե­կե­ղե­ցու փառ­քը և­ աշ­խար­հի փրկութ­յան պատ­ճառ է, քան­զի քա­հա­նան, ա­սում է, Աստ­ծո բե­րանն է, որ ա­նար­գը զա­տում է պատ­վա­կա­նից, քա­վում աշ­խար­հի հան­ցանք­նե­րը` հաշ­տութ­յան կոչ կար­դա­լով տգետ­նե­րին ու մո­լոր­յալ­նե­րին` նրանց ա­ռաջ­նոր­դե­լով ար­դա­րութ­յան ճա­նա­պար­հով` ա­պա այդ­պի­սի­նե­րի բա­ցա­կա­յութ­յունն այս ա­մե­նի խա­փա­նումն է: Այս պատ­ճա­ռով մեզ (հա­մա­կում է) ան­չափ թա­խիծ ու տրտմութ­յուն կամ մեզ վրա (գա­լիք) մեղ­քե­րի պա­տու­հա­սի կամ էլ` (մխի­թա­րութ­յուն) մեկ­նո­ղի (գա­լիք) մեղ­քե­րը խնա­յե­լու, տա­ռա­պանք­նե­րից զերծ մնա­լու և տրտ­մութ­յան այս հով­տից դուրս գա­լու հա­մար, որով­հետև ա­վե­լի լավ էր նրան Աստ­ծո հետ լի­նել, բայց մեզ` որ­բութ­յան վա­տա­բախ­տութ­յուն և­ ա­մա­յութ­յուն (վի­ճակ­վեր): Սա­կայն հա­վատ­քի օ­րեն­քը և­ ան­դե­նա­կա­նի հույ­սը ար­գե­լում է մեզ հե­թա­նո­սա­կան սո­վո­րութ­յուն­նե­րում ե­ղած սաս­տիկ տրտմութ­յու­նից (հե­թա­նոս­նե­րի), ո­րոնք հույս չու­նեն (տե՛ս­ Ա Թե­սաղ. Դ 12): Եվ հար­կա­վոր չէ կնա­տիպ լի­նել ու այս ցա­վի վրա հա­ռա­չել` տրտմութ­յու­նից հու­սա­հատ­վե­լով, ո­րով­հետև հույս կա, թե ժայ­ռի (վրա) վախ­ճան­ված ար­մա­տով ծա­ռը ջրի բուր­մուն­քից մյուս ան­գամ ամ­ռա­նը կծաղ­կի, ինչ­պես ա­վա­զա­նում տնկված քրիս­տոն­յա­նե­րը, ո­րոնք ե­թե հա­վա­տի վի­մա­ժայ­ռի վրա վախ­ճան­վեն` մեր ­Տի­րոջ կեն­սա­բեր գալստ­յան բուր­մուն­քից (կծաղ­կեն` հա­րութ­յուն կառ­նեն), ին­չի մեջ մկրտվել են ջրով, որ բխել է զին­վո­րի գե­ղար­դով խոց­ված Ն­րա կող­ից: Այս պատ­ճա­ռով զո­րաց­նե­լով խոս­քիս թի­կուն­քը, բա­նա­կա­նութ­յան դեմ­քից վա­նե­լով տրտմութ­յան մա­ռա­խու­ղը` խո­սենք ի սպա­սա­վո­րութ­յուն հայ­րե­րի ու հա­րա­զատ եղ­բայր­նե­րի սրբա­զան սե­ղան­նե­րի` նրանց մատռ­վա­կե­լով մխի­թա­րութ­յան բա­ժա­կը, որ ­Սո­ղո­մո­նը հրա­մա­յում է տալ սգա­վոր­նե­րին, վշտա­ցող­նե­րին և տ­կար­նե­րին (տե՛ս­ Ա­ռակ. ԼԱ 6)` ­Դավ­թի մի­ջո­ցով հի­շեց­նե­լով այս ան­ցա­վոր կյան­քի ու­նայ­նութ­յու­նը, ին­չը բո­լո­րիս հե­ռաց­նում է սրա վա­յել­չութ­յու­նից` փու­թաց­նե­լով մեզ դեպ ա­նանց աշ­խարհ, որ­տեղ մերժ­ված են թե՛ ցա­վե­րը, թե՛ վշտե­րը, թե՛ հե­ծութ­յու­նը, ին­չի մա­սին մեզ ծա­նու­ցում է հար­յուր­մե­կե­րորդ սաղ­մո­սը, ո­րի վեր­նա­գիրն է. ­Բո­րո­տի ա­ղոթ­քը, երբ նա իր անձ­կութ­յան մեջ ­Տի­րոջ առջև սփռեց իր ա­ղա­չանք­նե­րը. ու­րիշ­նե­րը (բո­րո­տի փո­խա­րեն) ա­սում են աղ­քա­տի, որ մեր բնութ­յունն է և ն­շա­նա­կն­ այս զա­զիր կյան­քի, որ, բոր­բոս­ված բո­րո­տի ախ­տով, զրկված է ա­ռողջ ու ա­մե­նա­գե­ղե­ցիկ փառ­քի դրախ­տից և­ աղ­քա­տա­ցած այն­տե­ղի հոգ­ևոր բա­րի­քից, քան­զի աղ­քատ է նա, ով կա­րոտ է ա­մեն ին­չի ինչ­պես և ­մենք, որ մերկ ե­կանք և ­մերկ պետք է գնանք այս­տե­ղից (Հմմտ. ­Հոբ Ա 21), ո­րով­հետև ով­քե՞ր­ են մեր­կից ա­վե­լի աղ­քատ և ­կամ բո­րո­տութ­յան ախ­տով ա­վե­լի ա­պա­կան­ված, քան վերքե­րով պատռ­ված­նե­րը, ո­րոնք ննջում են գե­րեզ­ման­նե­րում:

 

­Հար­յու­րը և ­մե­կը կա­տար­յալ թիվ է, ո­րով­հետև հու­սով սպա­սում ենք կա­տար­յալ կյան­քին, մեկ և­ ան­վախ­ճան, անստ­վեր ճշմար­տութ­յան վեր­ջին օր­վան` սպա­ռե­լով բազ­մա­հոգ, ստվե­րա­կան, խա­վա­րա­տանջ և ­դառ­նա­բեր օ­րե­րը, ինչ­պես ասում է սուրբ ­Դա­վի­թը ող­բեր­գա­կան ձայ­նով.

 

Օ­րերս ան­ցան ստվե­րի պես և­ ես խո­տի նման ցա­մա­քե­ցի (Սղմ. ՃԱ 11).

 

­Սա ա­րե­գա­կի բազ­մապ­տույտ շար­ժումն է, որն իր ծա­գու­մով ակ­նար­կում է մեր ծնուն­դը և ­մայր մտնե­լով` մեր գե­րեզ­ման մտնե­լը, իսկ երբ ծա­գում և­ այլևս մայր չի մտնում` ցույց է տա­լիս գե­րեզ­ման­նե­րից մեր ա­րե­գակ­նա­փայլ ծա­գու­մը հա­րութ­յամբ, ո­րից հե­տո այլևս չենք մտնի ու չենք ծնվի և­ ոչ էլ որևէ փո­փո­խութ­յուն կկրենք:

 

Օ­րերս ան­ցան ստվե­րի պես.

 

Ինչ­պես և ­Յա­կոբ նա­հա­պետն էր ա­սում «պանդխ­տութ­յամբ և նժ­դե­հութ­յամբ ան­ցան» (Ծննդ. ԻԳ 4): Օ­րի­նակ ման­կա­կան մահ­ճա­կա­լը օ­րո­րոց է աս­վում, և ­մայ­րը, ման­կան լա­ցը դա­դա­րեց­նե­լու հա­մար, օ­րոր է ա­սում: ­Հա­սու­նա­ցու­մից հե­տո այդ տե­ղը մահ­ճա­կալ է աս­վում, այ­սինքն` մահ­վան մեջ իջ­նել, ո­րի հա­մար մեծն ­Հո­բը ա­սում է. «­­Թե քնեմ ա­սում եմ. Ե՞րբ պի­տի բաց­վի լույ­սը, արթ­նա­նամ` դարձ­յալ թե` Երբ կլի­նի ե­րե­կո» (­­Հոբ Է 4): ­Միշտ ցան­կա­նում եմ ա­նե­րե­կո օր­վան և ­չեմ գտնում, ո­րի պատ­ճա­ռով բա­զում ցա­վե­րով եմ, ա­սում է, հա­րա­փո­փոխ օ­րե­րի մեջ, քան­զի այս ան­ցա­վոր կյան­քը հոգ­նա­կի կեր­պով Օ­րեր է ան­վա­նում: Եվ չի ա­սում` Օ­րերս ստվեր էին, այլ թե` ան­ցան ստվե­րի պես` ստվե­րի նման. հա­մակ ոչն­չութ­յուն է ցույց տա­լիս: Եվ հարկ է ի­մա­նալ, թե ստվե­րը, որ շուքն է, (այն ժա­մա­նակ է լի­նում) երբ ար­ևը առ­նում է թե՛ շնչա­վոր և ­թե՛ ան­շունչ մարմ­նին: Իսկ երբ ար­ևը և ­մարմ­նի բարձ­րութ­յու­նը մեկ է լի­նում[1] ստվեր չի լի­նում, մինչ­դեռ ար­ևը ամ­պի տակ մտնե­լիս ամ­բողջ աշ­խարհն է ստվե­րա­նում և­ ա­ռա­վե­լա­պես` ար­ևը մայր մտնե­լիս: Իսկ երբ եր­կու­սով միա­կող­մա­նի են` բա­ցո­րոշ ստվեր է լի­նում. ինչ­պես երբ հո­գին և ­մար­մի­նը միա­սին են` չի լի­նում ա­ռանց կրքի, կաս­կա­ծան­քի և­ ախ­տե­րի և ­պա­կա­սութ­յուն­նե­րի: ­Միա­կող­մա­նի բուն իսկ ստվե­րի մեջ են նաև աղ­քա­տը, հի­վան­դը, նեղ­սիր­տը, (ո­րոնց հա­մար) ար­ևը ամ­պի տակ է` չնա­յած ա­ղոտ կեր­պով կեն­դա­նի է, բայց երբ ա­րե­գա­կը մայր է մտնում, այ­սինքն` երբ հո­գին վե­րա­դառ­նում է Աստ­ծո մոտ, որ նրան ստվեր[2] տվեց` մար­մինն անց­նում, քայ­քայ­վում է իր գո­յա­ցութ­յու­նից, սա­կայն ուր էլ որ լի­նի հո­գին գա­լիս է, ինչ­պես ա­րե­գա­կը` այս աշ­խարհ, ո­րով­հետև հո­գին զգա­յութ­յու­նից և­ ի­մաս­տութ­յու­նից է, ու տես­նում է իր պատ­րաս­տած տե­ղը, և­ ի­մա­նում, թե ինչ են ա­նում հետ­նորդ­ներն իր հան­դեպ: ­Նա միշտ մխի­թար­վում է ե­կե­ղե­ցու խորհր­դով, երբ բա­րե­գոր­ծում է` երկ­րում ան­ճա­ռե­լի խնդութ­յամբ: ­Բայց մար­մինն օրեօր ա­ճե­լով ու պանդխ­տե­լով քայ­քայ­վում է, անց­նում, գնում միա­նա­լու իր տա­րեր­քին, ո­րից բաղ­կա­ցած է` (վե­րած­վե­լով) հո­ղի, կրա­կի, օ­դի և ջ­րի, ըստ Ա­րար­չի սահ­մա­նու­մի, թե «­­Հող էիր և ­հող էլ կդառ­նաս» (Ծննդ. Գ 19): ­Բայց ու­րիշ նյութ չի հի­շում և (ի­րա­պես ա­րա­րե­լիս միայն հո­ղը հի­շեց. «­­Տեր Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց երկ­րի հո­ղից» (Ծննդ. Բ 7). հի­շե­լով ծան­րը, ա­նար­գը, ստո­րի­նը և­ ոտ­քի կո­խա­նը` (կա­մե­ցավ) որ­պես­զի (մար­դը) չա­փի մեջ մնա ու չհպար­տա­նա[3]:

 

Երբ ես խո­տի նման ցա­մա­քե­ցի.

 

Ես-ը մարմ­նի (հա­մար է) ա­սում, ո­րով­հետև մար­դը եր­կա­կի է` հո­գի և ­մար­մին, եր­բեմն հո­գու ա­նու­նից է խո­սում, երբ ա­սում է. «ես ա­մեն ժամ քեզ հետ եմ» (հմմտ. ­Հովհ. ԺԵ 42), որով­հետև նա ան­մահ է և­ ա­մեն ժամ Աստ­ծո հետ: Իսկ այս­տեղ մար­մինն է ցույց տա­լիս` ա­սե­լով. Ես խո­տի նման ցա­մա­քե­ցի: ­Ցա­մա­քել է ան­վա­նում նախ հնձող­նե­րի ձեռ­քը, ինչ­պես ծե­րա­ցած մարմ­նի հա­սա­կի հա­մար` մա­հը կամ էլ ցա­վե­րից ցա­մա­քե­լը և Աստ­ծո խնամ­քով պատ­շաճ նկատ­վե­լով մինչև այն­տեղ ապ­րե­լը, ո­րով­հետև շատ խո­տեր կան, որ դեռ չա­ճած խոր­շա­կից չո­րա­նում են և ­կամ տա­նի­քի խո­տը, որ դեռ չամ­րա­ցած չո­րա­նում է: Եվ խոտ է ան­վա­նում ա­նար­գութ­յան պատ­ճա­ռով, որ խո­տան և­ ան­պա­տիվ է, է­ժան ու վա­ղան­ցիկ: Նույն­պի­սին է նաև մար­մի­նը, երբ նրա­նից հե­ռա­նում է հո­գու դա­լա­րութ­յու­նը, դառ­նում է ա­մեն ին­չին ան­պի­տան, ինչ­պես այ­լուր ա­սում է. «Ա­մեն մար­մին խոտ է և ­փառ­քը նման է ծաղ­կի» (Ե­սա­յի Խ 6)` դյու­րա­թա­ռամ և ­շուտ խամ­րող: Եվ ին­քը` Դա­վիթն ա­սում է. «­­Խո­տի նման են մար­դու օ­րե­րը» (Սղմ. ՃԲ 15): Եվ նման-ը ա­վե­լաց­նե­լով` ցույց է տա­լիս է՛լ­ ա­վե­լի ա­նարգ հա­մա­րե­լը, հա­մա­ձայն Ի­մաս­տու­նի, որ ոչ միայն ու­նայ­նութ­յուն է կո­չում այս աշ­խար­հը, այլև` նմա­նութ­յուն­նե­րի նմա­նութ­յուն, այն է` «ու­նայ­նութ­յուն ու­նայ­նութ­յանց» (­­Ժող. Ա 1), որ դա­տար­կութ­յուն­նե­րի դա­տար­կութ­յունն է, ո­րի հա­մար սա ա­սում է. Ես խո­տի նման ցա­մա­քե­ցի: Եվ ե­թե մե­կը փո­խի հնչյու­նը ու խ­-ի փո­խա­րեն նրա տե­ղը հ­-ը դնի` «հո­տ» կլի­նի, այ­սինքն` գո­լոր­շի, որ ա­ռար­կա­նե­րի ցա­մա­քու­մով չքա­նում է և­ ին­քը, ու երբ սպառ­վում է խո­նա­վութ­յու­նը սպառ­վում է և գոլոր­շին, ինչ­պես մար­մի­նը, որ հո­տում, ա­պա իս­պառ հո­ղի վե­րած­վում ու չո­րա­նում է: ­Դարձ­յալ կա խո­տի մի տե­սակ, որ օրվա մեջ հա­զիվ մեկ ժամ է ապ­րում` բուս­նե­լով, ա­ճե­լով ու հա­սու­նա­նա­լով, սրան փուճ են ան­վա­նում, ինչ­պես այ­լուր աս­վում է. «մար­դը նման է ու­նայ­նութ­յա­ն» (Սղմ. ՃԽԳ 4): Պատ­մում են, թե հնում թա­գա­վոր­նե­րը սերմ էին պա­հում, և հա­ցի ժա­մին (դրանք) սկու­տե­ղի հո­ղի մեջ էին ցա­նում, ու, դեռ գի­նուց շատ չհար­բած, (սեր­մե­րը) իս­կույն բուս­նե­լով և­ ա­ճե­լով ցա­մա­քում էին: Այդ պատ­ճա­ռով, հի­շե­լով մեր բնութ­յու­նը, դա­դա­րեց­նում էին ճաշ­կե­րույ­թը, ին­չը և ­մեզ է անհ­րա­ժեշտ կա­տա­րել ու խրատ­վել ա­սած­նե­րիցս, քան­զի ա­սում է. Օ­րերս ան­ցան ստվե­րի պես: Ո­րով­հետև ինչ­պես ծա­ռի և­ ա­մեն տե­սակ մարմ­նի շու­քը տե­ղա­փոխ­վե­լով փու­թով եր­կա­րում կամ կարճ­վում և պտտ­վում է մինչև որ գի­շեր­վա գա­լով լիո­վին ստվե­րա­նում, նույն­պես և ­մեր կյան­քը. ա­մեն տե­սակ բա­րի դիպ­ված­նե­րը, փառ­քը, ինչ­քերն ու գե­ղեց­կութ­յուն­նե­րը: Եվ այս­պի­սի բանե­րը երբ­ևէ վկա չեն թող­նում ու մնա­յուն չեն, և ­խո­տի նման ցա­մա­քում և­ անց­նում են հա­սու­նա­նա­լուց, խոր­շա­կից կամ կար­կու­տից կամ ոտ­նա­կոխ լի­նե­լուց ու ջախ­ջախ­վե­լուց, նույն­պես և ­մեր կյան­քը պա­կա­սում է տե­սակ տե­սակ ու զա­նա­զան պա­տա­հար­նե­րից և­ անս­պա­սե­լի ո­րո­գայթ­նե­րից: Այս պատ­ճա­ռով մեր կե­նա­րա­րը զգու­շաց­րեց ա­սե­լով. «Ա­մեն ժամ ար­թուն մնա­ցեք, ո­րով­հետև չգի­տեք ժամն ու օ­րը» (Մտթ. ԻԴ 42, ԻԵ 13). ժա­մը, ո­րով­հետև այն հան­կար­ծա­կի կգա բո­լո­րի վրա, ովքեր բնակ­վում են երկ­րի ե­րե­սին, (այս­պես կլի­նի) ոչ միայն Տի­րոջ գա­լուստն ու վախ­ճա­նի օ­րը, այլև յու­րա­քանչ­յու­րի կյան­քի վախ­ճա­նը, ո­րով­հետև դիպ­չում է ա­մեն հա­սա­կի, ա­մեն աս­տի­ճա­նի ու փառ­քի, և ­չի խնա­յում կամ ո­ղոր­մում ոչ մե­կին: Այդ պատ­ճա­ռով այն օ­րը գի­շեր­վա գո­ղի և­ ո­րո­գայ­թի է նման­վում (հմմտ. Մտթ. ԻԴ 43): ­Սա­կայն զգաստ­նե­րի, ար­թուն­նե­րի և պատ­րաստ­նե­րի հա­մար այս­պես չէ. ընդ­հա­կա­ռա­կը ա­մեն տե­սակ պատ­րաս­տութ­յամբ, զգու­շութ­յամբ և խն­դութ­յամբ լցված նրանք կըն­դու­նեն ի­րենց քրտին­քի և­ աշ­խա­տան­քի ավար­տը, ու տես­նե­լով ի­րենց ան­ձե­րի (վրա հանգ­չող) խա­ղա­ղութ­յունն ու պսա­կը` կգնան ի­րենց Տի­րոջ մոտ` ա­սե­լով.

 

­Դու, ­Տեր, հա­վերժ ես, և ­սերն­դից սե­րունդ է հի­շա­տա­կը ­Քո (Սղմ. ՃԱ 12):

 

Ո­րով­հետև մենք կա­ռուց­վե­ցինք ­Քո կող­մից և ­հան­ցանք­նե­րի պատ­ճա­ռով փլուզ­վե­ցինք և ­Քո ո­ղոր­մութ­յամբ, ­Տեր, երկուս­տեք սկիզբն ու վախ­ճանն ըն­դու­նե­ցինք, քան­զի մեզ ստեղ­ծե­ցիր դրախ­տը վա­յե­լե­լու հա­մար և­ ի պա­տիվ ­Քո պատ­կե­րի, ­Տեր: Եվ մե­ղան­չե­լու պատ­ճա­ռով փլու­զե­ցիր (մեր մե­ղա­վոր կա­ռույ­ցը), որ­պես­զի միշտ չմնանք չա­րի մեջ, ինչ­պես առա­ջին հան­ցա­գործ սա­տա­նան:

 

­Դու, ­Տեր, հա­վերժ ես` չու­նե­նա­լով ոչ սկիզբ ոչ վախ­ճան` ոչ միայն մշտնջե­նա­վոր բա­նե­րով, այլև` ա­նայ­լայլ, ա­նեղ և­ ան­փո­փոխ հա­վի­տե­նութ­յամբ ո­րով­հետև հա­վերժ-ը ցույց է տա­լիս բա­րի բնութ­յան ան­շարժ ու հաս­տա­տուն լի­նե­լը, ինչ­պես այ­լուր ա­սում է. «Աստ­ված կա և մ­նում է հա­վիտ­յա­ն» (Սղմ. Թ 7), քան­զի մենք` ե­ղա­կան­ներս ոչ էա­կան բա­նե­րից էութ­յան փո­խարկ­վե­ցինք հե­ղա­բե­կու­մով ու փո­փո­խու­մով, և ներ­քին հոս­ման[4] ու ծոր­ման մեջ ենք մենք` բա­նա­կան­ներս` (բաղ­կա­ցած լի­նե­լով) հո­սա­կան տար­րե­րի խառ­նուր­դից. այս պատ­ճա­ռով մեր փո­փո­խու­մը եր­կուսն է[5], և­ եր­րոր­դը մահն է: Իսկ վե­րին բա­նա­կան­նե­րը` հրեշ­տակ­նե­րը միայն մեկ փո­փո­խութ­յուն ու­նեն, ո­րով­հետև ա­նէութ­յու­նից էութ­յան են ե­կել և չեն (կրել) երկ­րորդ փո­փո­խութ­յու­նը հա­մա­ձայն հա­սա­կի, կա­րի­քի, քաղ­ցի, ծա­րա­վի և­ այլն: ­Բայց ե­թե մեկն ա­սի սա­տա­նա­յի հա­մար, ա­պա (կա­սենք, թե) նրա (կրած) փո­փո­խութ­յու­նը բա­րուց թա­փուր լի­նելն է: ­Մինչ­դեռ ա­մեն տե­սակ փո­փո­խութ­յու­նից միայն Աստ­ված է ա­զատ, ինչ­պես ա­սում է. ­Դու, ­Տեր հա­վերժ ես և ­Քո հի­շա­տա­կը ազ­գից ազգ է: Եվ ­Տեր ա­նունն է օգտա­գործ­վում` (ակ­նար­կե­լով) նրա դա­տո­ղա­կան (բնույ­թը), ո­րով­հետև ցա­մա­քա­ծը հան­ցա­վոր կյան­քի խո­տի նման մո­տե­ցել է դա­տա­վո­րի ատ­յա­նին, և­ ա­ղեր­սում է նրան ա­մեն­ևին դա­տաս­տա­նի մեջ չմտնել մեր դյու­րան­ցիկ ու վա­ղա­մեռ բնութ­յան հետ, ո­րով­հետև «Ն­րա առջև չի ար­դա­րա­նա ա­մեն տե­սակ մսե­ղի» (Սղմ. ՃԽԲ 2), այլ հա­մա­ձայն Իր հա­վի­տե­նա­կան ու ան­մա­հա­կան բնութ­յան կմե­ծաց­նի Իր ո­ղոր­մութ­յու­նը և կ­թեթ­ևաց­նի մեր սխա­լա­կան բնութ­յան տո­կոս­նե­րը, ըստ մեր սա­կա­վակ­յաց փոք­րութ­յան, ո­րով­հետև Ինքն ա­սաց. «Այս աշխար­հը ո­ղոր­մութ­յամբ կա­ռու­ցե­ցի» (Սղմ. ՁԸ 3): ­Թող ար­դար լի­նի զույգ ստեղծ­ված­նե­րի վախ­ճա­նը, քան­զի նրա ո­ղոր­մութ­յու­նը մինչև եր­կինք է (Հմմտ. Սղմ. ԾԶ 11, ՃԷ 5), իսկ դա­տաս­տա­նի ի­րա­վուն­քը մինչև ստո­րին ամ­պերն է (հաս­նում): Եվ ­Քո հի­շա­տա­կը ազ­գից ազգ է, այ­սինքն` ­Քո բա­րի­քի հի­շա­տա­կը ան­մո­ռաց է, ո­րով­հետև եր­բեք թույլ չտվե­ցիր մո­ռա­նալ Քո բա­րե­րա­րութ­յու­նը` ազ­գից ազգ` Ա­դա­մին, Ա­բե­լին, Ենովսին, Ե­նով­քին, ­Նո­յին, Աբ­րա­հա­մին, Ի­սա­հա­կին, ­Հա­կո­բին և­ ըստ կար­գի մյուս­նե­րին, ո­րով­հետև յու­րա­քանչ­յու­րի հան­դեպ ցույց էր տա­լիս Իր հրա­շա­գոր­ծութ­յուն­նե­րի ե­րախ­տի­քը, հա­մա­ձայն այն խոս­քի, թե «­­Հի­շեց­րեց Իր հրա­շա­գոր­ծութ­յուն­նե­րը» (Սղմ. ՃԺ 4): ­Տե­րը ո­ղոր­մած, գթած է. նա եր­բեք չի անտե­սում իր սի­րե­լի­նե­րին տված ա­վետ­յաց ուխ­տը, բա­րի­քի խոս­տու­մը և­ ա­նար­ժան­նե­րին խնա­յում իր ո­ղոր­մութ­յու­նը: Ըստ ո­րում ա­սում է. ­Պի­տի ո­ղոր­մութ­յամբ հի­շեմ բոզ ­Րա­խա­բին, խառ­նակ­ված Բա­բե­լո­նը, այ­լազ­գի­նե­րին, ­Ծու­րը, մեղ­քե­րով ս­­ևա­ցած բնիկ կռա­պաշտ ժո­ղովր­դին: Այս պատ­ճա­ռով և­ ար­դար­նե­րի ա­նուն­նե­րը գրված են կե­նաց գրքում, որ Աստ­ծո ան­մո­ռաց հի­շա­տակն է: ­Կու­տակ­ված են նաև ա­նօ­րեն­նե­րի և հան­ցա­վոր­նե­րի գոր­ծերն ու չա­րութ­յուն­նե­րը, որ մո­ռաց­ված չեն և ­պահ­ված են դա­տաս­տա­նի օր­վա հա­մար: «­­Մի՞­թե այս ամենն ինձ մոտ չի հա­վաք­ված և կնք­ված չի պահ­վում իմ գան­ձա­րա­նում` վրե­ժի օ­րը նրանց հա­տու­ցե­լու հա­մար» (Բ­ օր. ԼԲ 34) ո­րոնց հա­տու­ցու­մը թող տա հա­մա­ձայն իր մե­ծութ­յան և հա­վի­տե­նա­կա­նութ­յան` ո­ղոր­մութ­յամբ խնա­յե­լով մեր խո­տան­ման, ծաղ­կա­ժա­մա­նակ, շո­գե­տե­սակ, մսե­ղեն բնութ­յու­նը, ո­րի հա­մար այժմ իսկ ա­սում է. ­Դու բարձ­րա­նա­լով պի­տի գթաս ­Սիո­նին (Սղմ. ՃԱ 14), որ մեր բնութ­յունն է, որ­պես­զի գթա, երբ բարձ­րա­նա խոր­տա­կե­լու հա­մար հո­ղը[6], ո­րով­հետև ­Տի­րոջ աչ­քը բար­ձունքն է, և ­մեր վրա բարձ­րա­նա­լը (ակ­նար­կում է) տա­ռա­պած մար­դուն: Այս օ­րի­նա­կը հինգ ի­մաստ ու­նի. ո­րով­հետև մենք բարձ­րա­նում ենք քնից, մահ­վա­նից, նստե­լուց, գլո­րու­մից, հի­վան­դութ­յու­նից: ­Մինչ­դեռ Աստ­ծո վրա այս­պի­սի կրքեր չկան, բայց սրան­ցից եր­կու­սը այ­լա­բա­նութ­յամբ ու խորհր­դան­շա­նա­բար են աս­վում. «Ա­թո­ռին նստելն ու ննջե­լը»: «Ա­թո­ռին նստել»-ը եր­բեմն ցույց է տա­լիս փառքն ու հան­գիս­տը, ո­րով­հետև փա­ռա­վոր­վում և ­հանգ­չում է երկ­նա­վոր­նե­րի սրբութ­յան և հ­նա­զան­դութ­յան մեջ: Ըստ ո­րում «Ա­թոռ» են կոչվում նաև վե­րին էակ­նե­րը, եր­բեմն էլ` դա­տաս­տա­նի քննութ­յու­նը, ինչ­պես ա­սում է «Ա­թո­ռին նստե­ցիր, ար­դա­րութ­յան դա­տա­վոր» (Սղմ. Թ 5), և «Իր ա­թո­ռը դա­տաս­տա­նի պատ­րաս­տեց» (Սղմ. Թ 8): Իսկ «ննջել»-ը ո­մանց հանդգ­նութ­յան, ար­դար­նե­րի վշտի և­ աղ­քատ­նե­րի տա­ռա­պան­քի հան­դեպ ժամա­նա­կա­վո­րա­պես ան­փույթ գտնվելն ու ան­տե­սելն է: Իսկ այն մեր այ­լա­բա­նութ­յունն է, ո­րով­հետև մեր «քու­նը» ան­հո­գութ­յու­նը և­ ան­գոր­ծութ­յունն է (ակ­նար­կում) նույն­պես և «նստել»-ը կամ հանգս­տա­նա­լը և ­պա­տի­վը, կամ էլ ար­դար քննութ­յուն կա­տա­րե­լը, որ Գիր­քը հանդգ­նում է Աստ­ծուն վերագ­րել, ին­չը ճշմա­րիտ չէ, ո­րով­հետև սրանք (վե­րա­բե­րում են) մարմ­նին: Իսկ Աստ­ծո` Ա­թո­ռից բարձ­րա­նա­լը կամ քնից արթ­նա­նա­լը, թշնա­մի­նե­րից վրեժ առ­նելն ու զրկված­նե­րին բա­րիք ա­նելն է ցույց տա­լիս, ըստ այն խոս­քի թե` «աղ­քատ­նե­րի տա­ռա­պան­քի և տ­նանկ­նե­րի հե­ծութ­յան պատ­ճա­ռով այժմ պի­տի բարձ­րա­նամ փրկութ­յու­նը դնեմ և ­հա­մար­ձակ հա­տու­ցեմ նրանց» (Սղմ. ԺԱ 6): Քան­զի նե­րելն ու համ­բե­րե­լը դար­ձի և զղ­ջու­մի ակն­կա­լութ­յան պատ­ճա­ռով էր, ին­չի հա­մար և տևա­կան համ­բե­րութ­յու­նից հե­տո այ­լուր ա­ղա­չում է նույն մար­գա­րեն և­ ա­սում. «­­Ժամն է ­Տի­րոջ բարձ­րա­նա­լու, ո­րով­հետև ա­նօ­րեն­նե­րը խա­փա­նե­ցին ­Քո օ­րեն­քը» (Սղմ. ՃԺԸ 126): Եվ նույն մտքով էլ «Այժմ, ա­սում է, Դու բարձ­րա­նա­լով պի­տի գթաս» (Սղմ. ՃԱ 14), որ յո­թա­նա­սուն տա­րի հե­տո Աստ­ծո խոս­տու­մով ­Սիո­նին, այն է` Ե­րու­սա­ղե­մին գթա­լու ժա­մա­նակն է, (Ե­րու­սա­ղե­մի), որ կա­ռուց­ված է ­Սիոն լե­ռան վրա` (զո­րաց­նե­լու) բո­վան­դակ հրեա­կան ազ­գը` կա­ռու­ցե­լու Երուսա­ղե­մը և հ­րեից ժո­ղովր­դի դար­ձով բա­րիք գոր­ծե­լու: Եվ նրանց գթա­լը կոր­ծա­նումն էր ­Բա­բե­լո­նի և քաղ­դե­ցի­նե­րի թա­գա­վո­րութ­յան, որ քան­դե­ցին Ե­րու­սա­ղե­մը և ­գե­րե­ցին Իս­րա­յե­լի ազ­գին: Ինչ­պես և­ այ­լուր ա­սում է. «­­Հար­վա­ծեց բա­զում ազգե­րի և ս­պա­նեց թա­գա­վոր­նե­րի» (Սղմ. ՃԼԴ 10, ՃԼԵ 18), որով­հետև հա­վիտ­յան է Ն­րա ո­ղոր­մութ­յու­նը, քան­զի ա­պա­կա­նող­նե­րի կո­րուս­տը ո­ղոր­մութ­յուն և գ­թութ­յուն է խո­նարհ­ված և­ ար­հա­մարհ­ված ժո­ղովր­դի հան­դեպ, ինչ­պես և ­վեց հա­զար տա­րի հե­տո ժա­մա­նակն էր մեր Ք­րիս­տոս Աստ­ծո` գթա­լու մեր բնութ­յան վրա, հա­մա­ձայն ­Սուրբ ­Հո­գով ա­ռա­ջա­տես մար­գա­րե­նե­րի նկա­տու­մի, որ ա­սում էին, թե «Աստ­ված գի­տե ար­դա­րութ­յան բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը և­ այն տվեց Իր Հա­կոբ ծա­ռա­յին և Իր Իս­րա­յել սրբին»: Եվ սրա­նից հե­տո երկ­րում պի­տի եր­ևա մարդ­կանց մեջ շրջի (­­Բա­րուք Գ 38) յոթ ան­գամ յոթ և վաթ­սու­ներ­կու ան­գամ յոթ (=483) տա­րի հե­տո[7]: Եվ նրա գա­լը մարմ­նի եր­ևու­մով գթութ­յուն էր մեր բնութ­յա­նը, որ ­Սիոնն է, ին­չը թարգ­ման­վում է մայր, ո­րից ծնվեց Ք­րիս­տոս Աստ­ված մեր բնութ­յամբ` բայց կու­սութ­յամբ (լի­նե­լով) մեր բնութ­յու­նից վեր: Եվ դա սա­տա­նա­յի կո­րուստն ու դժոխ­քի կոր­ծա­նումն էր և փր­կութ­յուն տա­ռա­պած ու վտանգ­ված մարդ­կութ­յա­նը[8], նա, որ ոչ միայն Իր հայ­րա­կան Ա­թո­ռից և­ ի­մաս­տութ­յու­նից չզատ­վեց, այլև` կա­մա­վոր մա­հից, և­ ե­րեք օ­րից հա­րութ­յուն առ­նե­լով գթաց ­Սիո­նի վրա, որ ե­կե­ղե­ցին է, սուրբ դի­տա­նո­ցը, ուր հոգ­ևոր դե­տե­րը[9] ժո­ղովր­դին հի­շեց­նում են ­Տի­րոջ պատ­վի­րան­նե­րը, ո­րով­հետև ­Յո­թա­նա­սուն թարգ­մա­նիչ­նե­րը «­Սիոն»-ը «­Դի­տա­նոց» թարգ­մա­նե­ցին, ու­րիշ­նե­րը` «Պատ­վար» և «Ս­գո վայ­ր», ուր ա­պաշ­խա­րող­նե­րը ե­րա­նե­լի սու­գը կրե­ցին ի­րենց ան­ձանց վրա, (ուր), այ­սինքն` ­Սուրբ և Կա­թո­ղի­կե տիե­զե­րա­կան ե­կե­ղե­ցում, որ գնեց Ք­րիս­տոս և, հա­րութ­յուն առ­նե­լով մեռել­նե­րից, փրկեց Իր աստ­վա­ծա­յին ար­յամբ, և­ այժմ նույն մար­դա­սի­րութ­յամբ և ­մեծ ո­ղոր­մութ­յամբ բարձ­րա­նա­լով պի­տի գթա մեր սուրբ ե­կե­ղե­ցում` լրաց­նե­լու պա­կա­սած ան­դամ­նե­րի թի­վը և ­հոր­դո­րող ե­պիս­կո­պոս­նե­րի խրա­տա­կան պատ­վի­րան­նե­րով` (հոգ­ևոր) սա­նե­րի, ով­քեր որ­բա­ցան մարմ­նով, որ վեր­ջա­ցավ, նաև` եղ­բայր­նե­րիդ, ով­քեր տրտմե­ցին և ­կա­րիք ու­նե­ցան օգ­նա­կա­նի: ­Թող նաև ձեր ա­ղոթք­նե­րով (­Տե­րը) նա­յի և լուսա­վո­րի խոս­քե­րիս ըն­թաց­քը Իր շնոր­հի ճրա­գով, որ իբրև խորհր­դա­կան բա­նա­լի թող պարզ ու հեշ­տա­լուր դարձ­նի ձեր լսե­լի­քին (նրանց խոս­քե­րը), ով­քեր ի­մաս­տութ­յամբ շա­րադ­րե­ցին քա­հա­նա­յից թա­ղ­­ման կար­գը[10], ին­չը խորթ չէ այն խոս­քին, ուր ­Տի­րո­ջով հայց­վում է ժա­մա­նա­կին ու կա­րի­քի օ­րը բարձ­րա­նալ գթա­լու ­Սիո­նին, ո­րի վե­րա­բեր­յալ Ին­քը` ­Տե­րը մո­տե­նա­լով ­Խա­չի չար­չա­րան­քին, ա­սում է. «­­Հայր, հա­սել է ժա­մը, փա­ռա­վո­րիր ­Քո Որ­դուն» (­­Յովհ. ԺԷ 1): Նա, որ նա­խա­պես ա­սում էր. «Իմ ժա­մա­նա­կը չի հա­սել, բայց ձեր ժա­մա­նա­կը ա­մեն ժամ պատ­րաստ է» (­­Հովհ. Է 6), այ­սինքն` ա­մեն տե­սակ բնութ­յան մուտքն այս աշ­խարհ ու ել­քը (այս աշ­խար­հից) ա­կա­մա և­ անս­պա­սե­լի է, իսկ ­Տի­րոջ ծնուն­դը և ­կա­մա­վոր մա­հը սահ­ման­ված է պատ­շաճ օ­րե­րի: Այս­պի­սին է նկատ­վում նաև քա­հա­նա­յա­կան մուտն ու ել­քը, ո­րը հա­տուկ է հա­մար­վում Աստ­ծուն: Ինչ­պես ա­ռաք­յալ­նե­րին է ա­սում. «Ձեզ` տաս­ներ­կու­սիդ ընտ­րե­ցի» (­­Հովհ. Զ 71), որ ա­սում է նաև Ե­րե­միա­յին, թե «­­Քա­նի դեռ չէիր ստեղծ­ված, ո­րո­վայ­նից գի­տեի քեզ» (Ե­րե­միա Ա 5): Գի­տե լի­նե­լիք լա­վը, գի­տե նաև խո­տա­նը. ով­քեր գա­լու են շնոր­հին ծա­ռա­յե­լու, թե­պետ չեն գնա­լու ի­րենց կոչ­մանն ար­ժա­նի (ճա­նա­պար­հով), ինչ­պես ­Հու­դան. ­Նա վաղ է նկա­տում Իր շնոր­հը ըն­դու­նող­նե­րին: ­Նույն­պես և (այս աշ­խար­հից) հեռա­նա­լիս մե­ծա­րում է և ­փա­ռա­վո­րում Իր շնոր­հը` պատ­վե­լով Ն­րանց մա­հը, գե­րեզ­մա­նը և ­թա­ղու­մը: Այս պատ­ճա­ռով (քա­հա­նա­յի թա­ղու­մը) ան­սո­վոր ու տար­բեր է մյուս մե­ռել­նե­րի (թա­ղու­մից), ո­րով­հետև հաս­նե­լով վախ­ճա­նին` հու­սով և ­հա­վա­տով ուղ­ղա­փառ խոս­տո­վա­նութ­յամբ տա­լիս է հա­վա­տի դա­վա­նութ­յու­նը` ա­վե­լի լայն ու ըն­դար­ձակ, քան մկրտութ­յան ժա­մին է` ա­ռըն­թեր լի­նե­լով Ա­վե­տա­րա­նին և սուրբ նշա­նին, քա­հա­նա­յա­կան դա­սե­րով սուրբ խորհր­դի պաշ­տա­մուն­քին իբրև բա­րի վկա­յութ­յուն եղ­բոր դա­վա­նութ­յան` նրան տա­լով վեր­ջին հա­ղոր­դութ­յու­նը, ո­րից հե­տո հո­գին ա­վան­դում է Աստ­ծո ձեռ­քը, ինչ­պես ­Հի­սուս Ք­րիս­տոս` Իր ­Հո­րը, ո­րով­հետև «ար­դար­նե­րի հո­գի­նե­րը Աստ­ծո ձեռ­քում են» (Ի­մաստ. Գ 1): Իսկ մար­մի­նը քա­հա­նա­նե­րը լվա­նում են և­ իր ժա­մի մեջ սուրբ սե­ղա­նի առջև Ն­րան օ­ծում են սուրբ յու­ղով, ինչ­պես օ­լիմ­պիա­կան մար­զի­կին[11]: Եվ մար­տա­հան­դե­սից հե­տո (մար­զի­կին) դարձ­յալ բաղ­նիք են տա­նում լվա­նում փո­շուց, քրտին­քից և­ օծում հանգստ­յան հա­մար և ն­րան պսա­կե­լով նոր հյուս­քե­րով ու բրա­բիո­նի ոս­տե­րով` ցնծում նրա­նով: ­Նույն օ­րի­նա­կը այս­տեղ են ցույց տա­լիս` ա­վա­զա­նով օ­ծե­լով նրան հա­նում են թշնա­մի սա­տա­նա­յի դեմ մար­տա­հան­դե­սի: Եվ մար­տա­հան­դե­սի ա­վար­տից հե­տո օ­ծում և ն­րան ի նո­րո զգես­տա­վո­րում են քա­հա­նա­յա­կան նոր հան­դերձ­նե­րով` մար­մի­նը, գլու­խը և ­թի­կուն­քը պա­տե­լով փի­լո­նով, ստքե­րին հագց­նում են մա­շիկ­ներ, և ­կա­պում գո­տի, ո­րով­հետև ճա­նա­պար­հոր­դում է դեպ նոր կյանք ու զի­նա­վառ­վում թշնա­մու դեմ, որ օ­դում է` իր դեմ­քը և­ ոտ­քե­րը ուղ­ղե­լով դեպ ար­ևելք, որ­տե­ղից ակն­կա­լում է իր Տիրո­ջը և­ իր իսկ հայ­րե­նի­քը, որ Ե­դե­մում է` իբրև նշան իր ձեռ­քում ու­նե­նա­լով խնկե­րի կա­պոցն ու Ա­վե­տա­րա­նի խոս­քե­րը, ո­րով­հետև ա­նու­շա­հոտ վար­քով և Ա­վե­տա­րա­նի խրատ­նե­րով ըն­թա­ցավ այս կյան­քում, և ­քա­նի որ հող է ու հո­գին երկն­քից և­ երկ­րից նրա­նում մեկ­տեղ­ված է Ա­րար­չի կող­մից, Ն­րա հրա­մա­նով այժմ երկ­նա­վո­րը զատ­վե­լով գնում է Աստ­ծո ձեռ­քը և ­հանձն­վում երկ­նա­վոր­նե­րին, իսկ խե­ցե­ղեն ա­նո­թը հո­ղե­ղեն­ներն են խնա­մում[12]: Եվ քա­նի որ քա­հա­նա ու ե­կե­ղե­ցա­կան է (նրանք) շնորհ­քով և ­Սուրբ ­Հո­գու հա­ղոր­դութ­յամբ ու քա­հա­նա­յա­կան հան­դեր­ձան­քով միա­ցած են մարմ­նին, ուս­տի ­Խա­չով և Ա­վե­տա­րա­նով գնա­լով` օրհ­նութ­յամբ ու ա­ղոթ­քով մարմ­նի դիր­քը նմա­նեց­նում են ե­կե­ղե­ցուն, որ­պես­զի հա­վի­տե­նա­պես միշտ ե­կե­ղե­ցու մեջ մնա, քան­զի, ըստ ­Դավ­թի` «ե­րա­նե­լի է ­Տի­րոջ տա­նը բնակ­վո­ղը» (Սղմ. ՁԳ 5): Այս պատ­ճա­ռով ե­կե­ղե­ցու կար­գի հա­մար (սահ­ման­ված) ­Սո­ղո­մո­նից աս­ված ըն­թերց­վածն է նշա­նակ­վում, թե` «Ի­մաս­տութ­յամբ կա­ռու­ցեց իր տու­նը» (Ա­ռակ. ԻԴ 3) և Ան­գե մար­գա­րեից աս­ված. «Ո՞վ­ է ձե­զա­նից տե­սել այս տու­նը իր նախ­կին փառ­քի մեջ» (Ան­գե Բ 4): Սկզ­բից Ա­րա­րի­չը այս գե­տնի[13] տու­նը կա­ռու­ցեց յոթ սյու­նե­րով, (սա­կայն) մեղ­քի (պատ­ճա­ռով այն) այ­լայլ­վեց, ոչն­չա­ցավ, և Ք­րիս­տո­սի գալստ­յամբ սրբվեց: Եվ արդ, հի­մա ևս ­քա­հա­նա­յա­կան ոս­կոր­նե­րը մտնե­լով հո­ղի տակ` վեր­ջի­նիս փառ­քը լի­նում է ա­ռա­վել քան ա­ռա­ջի­նի­նը, ինչ­պես և վ­կա­յում է ­Ղու­կա­սի Ա­վե­տա­րա­նը` հի­շա­տա­կե­լով ­Զա­քա­րիա­յին, թե` «Այ­սօր այս տա­նը փրկութ­յուն ե­ղավ» (­Ղուկ. ԺԹ 9): Այս խոր­հուր­դը ցույց է տա­լիս նաև մեծն ­Հով­հան­նե­սը, երբ գո­հութ­յուն և­ օրհ­նութ­յուն էր տա­լիս իր աստ­վա­ծազգ­յաց մարմ­նի հա­մար գերեզ­ման փո­րե­լիս[14]: Եվ քա­հա­նա­նե­րը գե­րեզ­մա­նա­փոր­նե­րին թող­նե­լով նվի­րա­կան վայ­րը` ի­րենք գա­լիս են վախ­ճան­վա­ծի մոտ և ն­րան բե­րում ե­կե­ղե­ցու գա­վի­թը և­ այն­տեղ կա­տա­րում հին ուխ­տի խոր­հուր­դը` ըն­թեր­ցե­լով նա­հա­պետ­նե­րի վարքն ու վախ­ճա­նը` հա­րութ­յան հու­սով դրանց ա­վե­լաց­նե­լով ա­ռաք­յալ­նե­րինն ու ա­վե­տա­րա­նիչ­նե­րի­նը, ո­րով­հետև հի­նն­ այս մա­սին էր մար­գա­րեա­նում: Եվ հե­տո տա­նում են ե­կե­ղե­ցի, ու կա­տա­րե­լով քրիս­տո­սա­վանդ կտա­կա­րան­նե­րի խոր­հուր­դը, հա­նում են բեմ` ցույց տա­լով քա­հա­նա­նե­րի հա­մար սահ­ման­ված պա­տիվն ու տե­ղը, նաև` օ­րեն­քի և ­մար­գա­րե­նե­րի կա­տար­վե­լուց հե­տո Ք­րիս­տո­սի եր­կինք բարձ­րա­նա­լը` նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար Իր սի­րե­լի­նե­րի հան­գիս­տը, (սի­րե­լի­նե­րի), ո­րոն­ցից են նրա տնօ­րե­նութ­յա­նը սպա­սա­վոր ու պաշ­տոն­յա քա­հա­նա­նե­րը, ո­րոնց մա­հը ցույց է տա­լիս Ք­րիս­տո­սի մե­ռե­լութ­յա­նը նրանց կցորդ լի­նե­լը, իսկ համ­բույ­րով նրանց խնդութ­յամբ ող­ջու­նե­լը` մա­հից չվա­խե­նա­լը: ­Սա հա­մար­վում է վե­րին Ե­րու­սա­ղե­մի բնա­կիչ­նե­րի սի­րա­համ­բույր ող­ջույ­նը, որով նրանք ող­ջա­գուր­վում են նրա հո­գուն: Եվ այս­պես են ա­ղո­թում, որ­պես­զի ար­ժա­նի լի­նի Ն­րան, և ­հան­ձին նրա օրհ­նե­լով հու­ղար­կա­վոր­նե­րին` (հոր­դո­րում է նրանց) մնալ նույն երկ­յու­ղով և ­հու­սով ու պատ­րաստ լի­նել սահ­ման­ված օր­վան` հի­շե­լով ա­րար­չա­գործ ա­ղոթ­քի ա­հա­սար­սուռ խոս­քե­րը, ուր աս­վում, թե քա­հա­նա­նե­րը ում, ինչ­պի­սի­նե­րի և­ ինչ­քան սրբե­րի են նման­վում: Ս­րա­նից հե­տո նրան հա­նում են ե­կե­ղե­ցու դու­ռը, և­ ինչ­պես ­Պո­ղոս ա­ռաք­յա­լը ­Մե­լի­տո­նի ե­րեց­նե­րին երկ­յու­ղով զգու­շաց­նում է խնամք տա­նել ու հո­գալ ի­րենց ան­ձանց և ­հո­տին, որ նրանց ա­վանդ­վեց ­Սուրբ ­Հո­գուց (տե՛ս ­Գործք առա­քե­լոց Ի 17-23): Եվ ա­պա սա կա­տա­րե­լով ե­կե­ղե­ցու չորս անկ­յուն­նե­րում, վկա­յում են նրան, թե քա­ռագ­լուխ Ա­վե­տա­րա­նի խրատ­նե­րով նրանք պտտվում են ե­կե­ղե­ցու շուրջ բո­լո­րը այն խորհր­դով, թե (Ա­վե­տա­րա­նը) քա­րոզ­վեց աշ­խար­հի չորս կող­մե­րում. նախ` ար­ևել­քում, որ նշա­նակն է ­Միած­նի, որ ­Հոր ծո­ցում է, ո­րից մեզ ծա­գեց ար­դա­րութ­յան Ա­րե­գա­կը և­ օգ­նեց մեզ քրիս­տոն­յա ա­նու­նով Ք­րիս­տո­սի եղ­բայր կոչ­վել և Աստ­ծուն ­Հայր ան­վա­նել և­ այս ան­վա­նու­մով սկզբնա­կան[15] փառ­քին ար­ժա­նա­նալ, ըստ ո­րում ա­սում են, թե սա օգ­նութ­յուն է մեզ Տի­րոջ ա­նու­նով, այլև քա­հա­նա­յա­կան ա­նունն է մեզ վրա (սփռում) հա­վի­տե­նա­կան ­Քա­հա­նան, որ ­Մել­քի­սի­դե­կի կար­գից է: Եվ հե­տո դեպ հա­րավ տա­նե­լով դարձ­յալ ­Տի­րոջն են ակ­նար­կում, որ ե­կավ հա­րա­վից հող­մով հա­րա­վի, այն է` ­Սուրբ Հո­գով և ­մեզ հա­մար հոգ­ևոր գա­րուն ա­րա­րեց, ո­րից և ­բուս­նում են պտղա­բեր տուն­կե­րը և բժշ­կութ­յու­նը` հի­վան­դա­ցած մարդ­կութ­յան հա­մար, ո­րոնք քա­հա­նա­յա­կան ըն­ծա­ներ են, որով օգ­նութ­յուն են ստա­նում հա­վա­տաց­յալ­նե­րի ե­րա­նե­լի ազ­գե­րը, ինչ­պես վկա­յում է այս եր­գը, ուր աս­վում է. «Ե­րա­նի այն ազ­գե­րին, ո­րոնց ­Տե­րը Աստ­ված է» (Սղմ. ԼԲ 12): Եվ հե­տո դիա­կը դեպ արև­մուտք տա­նե­լով այն ցույց են տա­լիս Ն­րան, ով «նստում է արև­մուտ­քում և ն­րան ա­նու­նը ­Տեր է» (Սղմ. ԿԷ 5): (Արև­մուտ­քը) մեր բնութ­յունն է: Եվ քա­հա­նա­յա­կան աս­տի­ճա­նը նրա փառ­քի ա­թոռն է, ո­րից օրհն­վում և ­կեն­դա­նա­նում են մար­դիկ, հա­մա­ձայն այն խոս­քի, թե` «­­Տե­րը այն­տեղ պատ­րաս­տեց օրհ­նութ­յունն ու հա­վի­տե­նա­կան կյան­քը» (Սղմ. ՃԼԲ 3): Դ­րան­ից հե­տո տա­նում են դեպ հյու­սիս, որ­տե­ղից ե­կավ Սիո­նի և ­հին ե­կե­ղե­ցու շնորհ­քը ու մտավ հե­թա­նոս­նե­րի ե­կե­ղե­ցի և ­քա­հա­նա­յա­կան ըն­ծա­նե­րով ցրտա­շունչ օ­դը գնաց և­ օրհ­նութ­յան աղբ­յուր­ներ եր­ևա­ցին հյու­սի­սա­յին կող­մում, ինչ­պես ա­սում են «­­Տե­րը օրհ­նե­լու է մեզ ­Սիո­նից» (Հմմտ. Սղմ. ՃԼԴ 21): Իսկ ա­վե­տա­րա­նա­կան ըն­թեր­ցում­նե­րով ցույց է տրվում, թե նրա­նով մեզ բաշխ­վե­ցին երկ­նա­յին բո­լոր բա­րիք­նե­րը: Ս­րա­նով գու­շակ­վում է և­ այն, որ պետք է փող հնչի աշ­խար­հի չորս ծա­գե­րում և ­վեր­ջին օ­րը` հա­րութ­յան ա­վե­տի­քը: Եվ այս խորհր­դով ու հա­վա­տով, սաղ­մոս­նե­րով ու հոգ­ևոր եր­գե­րով տա­նում են հանգստ­յան տե­ղը և ­կա­նո­նի հա­մա­ձայն դնում օրհն­յալ հար­կի ներ­քո: Եվ հո­գին, որ (պատ­րաստ­վում է) գնալ երկ­նա­չու ճա­նա­պար­հով, մարմ­նի մեջ է մնում այն­քան մինչև ա­վարտ­վում են խորհր­դա­կա­տա­րութ­յուն­ներն ու խորհր­դա­կան ըն­թեր­ցում­նե­րը: Եվ այն ու­ղեգ­նա­ցութ­յան հա­մար իբրև հույս, հա­վատ ու ճա­նա­պար­հի պա­շար և ­մաս­նա­կից լի­նի նրանց և դ­րան­ցով, իբրև զեն­քով, զի­նա­վառ­վի դ­­ևե­րի դեմ մղվե­լիք, ա­ռա­ջի­կա պա­տե­րազ­մում, ո­րոնք պա­տա­հե­լու են նրան օ­դում[16] ինչ­պես հայտն­վե­ցին Ան­տո­նին[17]: ­Նույն նպա­տա­կով կար­դում են նաև ­Հով­հան­նե­սի «­Հան­գիս­տը». որ­պես­զի նրա խոս­քե­րը նույն ա­ղոթք­նե­րով կա­տար­վի այժմ, հե­ռա­նա խա­վա­րը, տկա­րա­նա վի­հը, մա­րի կրա­կը, զմռսվի հնո­ցը, փա­րատ­վի մու­թը, քան­զի նրանք թանձ­րաց­նում են խա­վա­րը, ցույց են տա­լիս վի­հը, բոր­բո­քում գե­հե­նը ծխեց­նում հնո­ցը, տա­րա­ծում մութն ու մռայ­լը, կրճտում ա­տամ­նե­րը և ­ջա­նում են ար­գե­լել (հո­գու վե­րըն­թա­ցը)` հի­շեց­նե­լով ման­կութ­յու­նից (գոր­ծած) նրա բո­լոր սխալ­նե­րը: Այս պատ­ճա­ռով հրեշ­տակ­նե­րը բա­զում ճի­գու­ջան­քով և ս­պառ­նա­լիք­նե­րով հո­գին անց­կաց­նում են խա­վա­րի իշ­խա­նութ­յուն­նե­րով, որ լուս­նի տակ են: Ասում են, թե հրեշ­տակ­նե­րը յոթ օր ճա­նա­պար­հոր­դում են հո­գի­նե­րի հետ: Ա­պա անց­նե­լով յոթ­նաս­տեղ­յան խո­րան­նե­րով հաս­նում են այն վայ­րին, ուր հո­գի­նե­րի կա­յան­ներն են: Եվ այս­տեղ նրանք հանգս­տութ­յան, գի­տակ­ցութ­յան և զ­գա­յութ­յան մեջ են, ո­րով­հետև նրանց մտքի արթ­նութ­յու­նը չի խա­փան­վում, և­ ի­մա­նում են, թե ինչ է նա­խա­պատ­րաստ­ված ի­րենց հա­մար իբրև հա­տու­ցում նրանց աշ­խա­տան­քի: ­Նույն­պես, նրանց հա­մար կա­տար­վեց ա­մեն ինչ, պա­տա­րագ, ա­ղոթք, ողոր­մութ­յուն, որ մա­տուց­վում է ի փառս վե­րին լույ­սի և դ­րախ­տի հո­տի, նրանց հա­մար մխի­թա­րութ­յուն կլի­նի: ­Բայց լիա­կա­տար վարձ նրանք կըն­դու­նեն հա­րութ­յան ժա­մա­նակ իրենց կո­ղա­կից­նե­րի հետ միա­սին, երբ նրանց վար­քը կպատ­կեր­վի նրանց իսկ մար­մին­նե­րի վրա ու նրանց մար­մին­նե­րը կլի­նեն ջրով ծածկ­ված մա­գա­ղա­թի նման, և­ ա­մեն ոք կի­մա­նա գրվա­ծը և կ­կար­դա իր գոր­ծե­րը: Այս պատ­ճա­ռով ինչ­պես հո­գին է ե­կե­ղե­ցու հո­գի­նե­րի մեջ և ­վե­րին քա­հա­նա­յա­րա­նում, այն­պես էլ ոս­կոր­ներն են ստո­րին խո­րա­նում, որ նրա հա­մար ե­ղավ ստո­րին յոթ աս­տի­ճա­նով, ըստ ո­րում յոթ օր­վա ըն­թաց­քում ծած­վում է հո­ղով` խա­չով, ա­ղոթք­նե­րով և ­խորհր­դա­կան ըն­թեր­ցում­նե­րով կնքե­լով յոթ օ­րե­րը, որ­պես­զի դա լի­նի նրա հո­գու ճա­նա­պար­հի ճրագ և­ երկն­քի բա­նա­լի:

 

­Դարձ­յալ յոթ օ­րե­րի խորհր­դա­ծութ­յու­նը նշա­նա­կում է այս կյան­քի յոթ ժա­մա­նակ­նե­րը, երբ գտնվում ենք մահ­վան, կա­րի­քի և ­մեղ­քե­րի վա­խի տակ, այս պատ­ճա­ռով և ­կա­րիք ու­նենք վե­րին օգ­նութ­յան, որ խնդրում ենք ա­ղոթ­քով, որ­պես­զի բա­ցե­րես անց­նենք այս վայ­րի­վե­րո ժա­մա­նակ­նե­րով` հաս­նե­լու հա­մար ու­թե­րորդ ժա­մա­նա­կին` հա­վի­տե­նա­պես հաս­տա­տուն, անշ­փոթ և­ ան­մա­հա­կան վի­ճա­կին:

 

Եվ դարձ­յալ քա­հա­նա­յի յոթ­նօր­յա հի­շա­տա­կը խորհր­դան­շում է ­Սուրբ ­Հո­գու յոթ­նարփ­յան շնորհ­նե­րը, ո­րոն­ցով օժտ­ված էր իր կյան­քում և ­մեռ­նե­լիս չզատ­վեց նրա հո­գուց և­ ոս­կոր­նե­րից: Այն, որ կեն­դա­նութ­յան օ­րոք (նա օժտ­ված էր ­Սուրբ ­Հո­գով), ցույց է տա­լիս ներ­գոր­ծութ­յամբ և­ ա­րա­րո­ղա­կան իշ­խա­նութ­յամբ, որով­հետև պա­տա­րա­գում, մկրտում, պսա­կում է, խոս­տո­վա­նութ­յուն է ըն­դու­նում, օրհ­նում ­Խաչ և ­հի­վանդ­նե­րի ձեթ, և ­թա­ղում վախ­ճան­ված­նե­րին, որ չի կա­րող աշ­խար­հա­կան­նե­րից և­ ոչ մե­կը: Եվ արդ, ա­սածս նույն շնորհ­ներն ու ­Սուրբ ­Հո­գու պարգև­նե­րը ա­ռաջ­նորդ և­ ու­ղե­կից թող լի­նեն մեր եղ­բո­րը` անխ­ռով և­ ա­ներկ­յուղ անց­նե­լու օ­դաբ­նակ դ­­ևե­րի չա­րութ­յան մի­ջով, թող նա լրջմտութ­յամբ ու բա­րի բերկ­րան­քով հան­դի­պի անդ­րա­նիկ­նե­րի ե­կե­ղե­ցուն, որ կազմ­ված է նրա­նից ա­ռաջ գնա­ցած սուր­բե­րի հո­գի­նե­րից, թող գթութ­յամբ և­ ո­ղոր­մութ­յամբ նրան նա­յի ­Դա­տա­վո­րի և­ ա­րա­րած­նե­րի ար­քա­յի աչ­քը, նրան քաղցր ձայ­նով հրա­վի­րի իր սի­րե­լի­նե­րի մեջ, նրա ա­նու­նը գրի իր կե­նաց գրքում, խա­չակն­քե­լով օրհ­նի սրա մարմ­նի զգա­յա­րան­նե­րը և­ ոս­կոր­նե­րը, ու Ք­րիս­տոս Աստ­ված թող սրա հանգստ­յան վայ­րը դրոշ­մի ան­շարժ և­ ան­սա­սան մա­տա­նիով, որ հա­վի­տե­նա­կան է, ու նրա հի­շա­տա­կը ազ­գից ազգ է` մեր բնութ­յամբ չար­չա­րան­քով փա­ռա­վոր­վա­ծը ու ­Հոր և ­Սուրբ ­Հո­գու խնամ­քով մե­ռել­նե­րից հա­րութ­յուն ա­ռա­ծը, այժմ ևս ­հա­րութ­յուն առ­նե­լով` թող գթա մայր Սիոնին` մեր սուրբ ե­կե­ղե­ցուն և մ­խի­թա­րի սրա մա­նուկ­նե­րին ու ան­դամ­նե­րին` գլխա­վո­րից սկսած մինչև հե­տի­նը, և մ­խի­թա­րի սպա­սա­վոր­նե­րի հոգ­ևոր և ­մարմ­նա­վոր պետ­քե­րը, ձեր ե­րե­սից սրբի ար­տա­սուքն ու թա­խի­ծը, խո­սի յու­րա­քանչ­յու­րի սրտին հա­ճե­լի բա­ներ` վե­րա­նա­լու աշ­խար­հից և­ աշ­խար­հա­յին զբա­ղում­նե­րից, ցան­կութ­յուն­նե­րից` «­­Նա­յե­լու դեպ վեր` եր­կինք և ­դեպ վար` եր­կիր» (Ե­սա­յի Ե 30), ուր ամ­բար­ված են Ա­դա­մից սկսած բո­լոր մարդ­կանց հո­գի­նե­րը և ­մար­մին­նե­րը, ո­րոնց հետ նաև Ին­քը` յու­րա­քանչ­յու­րին (հոր­դո­րում է) մտա­ծել և­ այն մա­սին, որ դա­տաս­տա­նի օր­վա և­ ամ­բա­րիշտ­նե­րի կորստ­յան հա­մար ամ­բար­ված հուր կա երկն­քում և­ երկ­րում, ո­րից թող զերծ պա­հի մեր Աստ­ված Ք­րիս­տոս մեզ` Իր ան­վա­նը հա­վա­տա­ցող­նե­րիս, և Ինքը թող օրհն­յալ լի­նի ­Հոր և ­Սուրբ ­Հո­գու հետ հա­վիտ­յանս. ամեն:

 

[1] Այսինքն` երբ արևը գտնվում է զենիթում:

[2] Այսինքն` մարմին:

[3] Միտքը համերաշխ է ս. Հովհան Ոսկեբերանի Ծննդոց մեկնության հետևյալ արտահայտությանը. «Ես զնիւթ մարմնոյն ի հողոյ ստեղծ, զի եթէ հոգիովն հպարտասցի` հողովն շիջանեսցի», տե՛ս Ս.Յովհան Ոսկեբերան, Ա. Ճառք, Բ. Ի մեկնութեանց Սուրբ Գրոց, Ս. Էջմիածին, 2008, էջ 271:

[4] Աստվածաբանական եզրաբառարանում «հոսումը» կամ «հոսել»-ը մատնանիշ է անում նյութի հարափոփոխ, դյուրանցիկ, լուծվող լինելը: Այս իմաստով եզրը թերևս առաջին անգամ կիառվում է ս. Աթանաս Ալեքսան­դ­րա­ցու (+373թ.) ժառանգության մեջ. Г.В. Флоровский, Восточные отцы IV века, Париж, 1931, с. 31: Հայ եկեղեցական մատենա­գրության մեջ ևս այն օգտագործվում է այս նույն իմաստով. տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», Բ, էջ 120 («հոսական», «հոսանուտ»):

[5] Այսինքն` ծնունդը և աճումը:

[6] Այսինքն` մարդու հողեղեն բնությունը:

[7] Սա գրեթե 100 տարով տարբերվում է աստվածաշնչագիտության մեջ ընդունված այն հաշվարկից, ըստ որի Բարուքը, որ մտերիմ բարեկամն էր Երեմիայի, վերջինիս մարգարեական պատգամները շարադրել է 586 կամ 605թ. Ն.Ք., որից շուրջ 600 տարի հետո Քրիստոս պետք է երևար և շրջեր մարդկանց մեջ, մինչդեռ ըստ Վարդան Արևելցու այդ պետք է կատարվեր շուրջ 500 տարի հետո:

[8] Բնագրում` «ազգիս մերոյ», որ նկատի ունի մեր տեսակը` մարդուն` մարդկությանը:

[9] Նկատի ունի եպիսկոպոսներին, որովհետև հայերեն «դետ»-ը կամ «տեսուչ»-ը հունարեն «եպիսկոպոս»-ի իմաստային համարժեքն է:

[10] Ըստ հնավանդ մի վկայության, Քահանայաթաղի կարգը շարադր­ված է ս. Եփրեմ Ասորու և ս. Սահակ Պարթև հայրապետի կողմից: Ս.Եփրեմի երկը հայացրել է Ղազարիկ թարգմանիչը Ե դ.: Իր այսօրվա ձևի մեջ այն խմբագրվել է ԺԸ դ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի ջանքերով. տե՛ս Մայր Մաշտոց, Կ.Պոլիս, 1807, էջ 344, նաև էջ 423: Քահանայաթաղի մեկնա­բանությունը տրված է ս.Գրիգոր Տաթևացու (+1409) կողմից, Գիրք քարո­զից, Ձմերան հատոր, էջ 247-250. տե՛ս Նորայր Արք. Պողարեան, Ծիսա­գիտութիւն, Նիւ Եորք, 1990, էջ 113:

[11] Ս.Գրիգոր Տաթևացին անդրադառնալով սրան` նկատում է. «Նրանց օծում ենք իբրև ըմբիշի, որպեսզի մարտի մեջ մտնեն օդի չար դևերի դեմ», տե՛ս «Գիրք Հարցմանց», Երուսաղեմ, 1993, էջ 672:

[12]­ Ա­յսինքն` մարմնի նկատմամբ կարգ է կատարվում մարմ­նավորների կողմից:

[13] Նկատի ունի հողեղեն մարդուն:

[14] Տե՛ս «Հան­գիստ սրբոյ Յով­հան­նու Ա­ռա­քե­լոյ եւ Ա­ւե­տա­րան­չի», Զ. Է. աշխարհ. թրգմ. Ս.Ստամբոլցյանի, «Գանձասար», Զ, 1996, էջ 484-485, նաև Ներսես Լամբրոնացու մեկնությունը` անդ. էջ 520-535:

[15] Այսինքն` նախամեղսական:

[16] Օդը սատանայի, չարքերի և դևերի բնակության վայրն է նկատվում եկեղեցու հայրերի ժառանգության մեջ: Արդար հոգին, որին ուղեկցում է պահապան հրեշտակը, հաղթանակով դուրս գալով պատերազմով ուղեկցվող օդեղեն այդ տարածքից, բարձրանում է, ոգեղեն տարածք և փրկվելու հստակ գիտակցությամբ սպասում Տիրոջ դատաստանին իրեն հատկացված պարու­նակում:

[17] Նկատի ունի Անտոն Անապատականին (251-356), որ Թեբայիդի եգիպտական անապատում հիմնել է բազմաթիվ մենաստաններ: Հայ եկեղե­ցին, ինչպես և բոլոր հին եկեղեցիները նրան դասել են իրենց տոնելի սրբերի շարքը: Ս.Աթանաս Ալեքսանդրացին գրել է այս մեծանուն սուրբի ներբո­ղական վարքը. տե՛ս «Ս. Աթանասի Աղեքսանդրիոյ հայրապետի ճառք…», Վենետիկ, 1899, էջ 533-614: