Հովհաննես Ծործորեցի
Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը:
Եվ նրա գլուխը սկուտեղով բերվեց ու տրվեց աղջկան, և [վերջինս] տարավ իր մոր մոտ:
Այն գլուխը, որն արժանի էր պսակման և բարձրաձայն քարոզման, հատեցին ու բազմության առաջ բերեցին՝ նախապես դևերի նշանը կանգնեցնելով: Բայց սա տեղի ունեցավ, որպեսզի Աստծո անոխակալությունն ու ներողամտությունը քարոզվեր, որովհետև համբերեց և փայլակներ չարձակեց վերևից՝ խարշատելու լկտի աչքերն ու հանդուգն երեսը և կենդանվույն այրելու բոլոր խնջույքավորներին: Կամ էլ գետինը չպատռվեց՝ ամբողջա պես կուլ տալու ճշմարիտ քարոզչի հակառակորդներին և պսակելու արդարին ու մխիթարություն մատուցելու նրանց, ովքեր հետո իզուր չարչարվելու էին: [Աստված] չարեց սա. ավելին՝ հակառակն [արեց], ինչպես երբ [Իրեն] խաչ հանողների համար աղոթում էր:
«Եվ տրվեց աղջկան»,- ասում է [ավետարանիչը]. դատապարտության պատճառը տրվեց հանդուգն լրբին: Այն իբրև ճրագ դրվեց սկուտեղի վրա և վառվեց բոլոր ազգերի մեջ՝ հետագա ժամանակներում խայտառակելով մարդասպանների շնությունը: Նաև իբրև լկտության պարգև տրվեց անապատի տատրակի 789 մահը, ով ծնվեց խայտալով 790 և վախճանվեց պարով 791: «Եվ նա տարավ,- ասում է [ավետարանիչը],- իր մոր մոտ»՝ Հովհաննեսի մահվան լուրը կամ գլուխը՝ իբրև Հերովդիադայի տունն այրելիք կրակ, որովհետև ոմանք ասում են, թե [աղջիկն] էլ է այդպիսի մահվամբ հեռացել կյանքից, սառույցի միջոցով. սառույցի վրա պարել է, ոտքը խրվել է [մեջը], և սառույցը կտրել է նրա վիզը՝ որպես վրեժխնդ-րություն նրանից և ի խրատ բոլոր հանցագործների:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:6

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: