Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:24

Հովհաննես Ծործորեցի

Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»:
   
   Նա պատասխանեց՝ ասելով. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, քան Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»:
   Նախ՝ ցույց է տալիս, որ Ինքն է այն առաջին Հովիվը, Ով անքուն աչքով հովվում էր Իսրայելին և Ով այժմ եկել է՝ այցելելու մոլորյալներին: Երկրորդ՝ Իսրայելի հանդեպ [Իր] սիրո մասին է սովորեցնում և [հրեաների] հայրերի [հետ կնքած] ուխտերը հիշեցնում, որպեսզի չասեն թե՝ «Այն պատճառով չհավատացինք, որ նախ մեզ մոտ չեկավ»: Եվ երրորդ՝ կնոջն ավելի ջերմեռանդ է դարձնում, որովհետև ինչպես որ մեր սովորությունն է, որ երբ կամենում ենք մեկին համոզել, մի բանի տեղ մի ուրիշ բան ենք ասում, այդպես էլ Քրիստոսն արեց: Այլապես ո՞ւմ չէին վշտացնի այդպիսի խոսքերը, որոնք երբ լսեցին նաև բարեխոսները, ասում էին. «Հնարավոր չէ դա»: Իսկ [կինը] լռե՞ց կամ իր փափագից հրաժարվե՞ց. ո՛չ, այլ [սկսեց] է՛լ ավելի աղերսել և աղաչանքի խոսքերին նաև գործը հարեց:
   Իսկ այլաբանորեն՝ «Իսրայելի տունն» [այստեղ] նյութական [իմաստով չէ գործածված], այլ հոգևոր, ուստի [Տերը] հեթանոսների սփյուռքում փրկությունը [նախ] տարածեց Աստծուն տեսած 825 Իսրայելից [սերած] մոլորված հոգիների մեջ 826:
   

Ստեփանոս Սյունեցի

Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»:
   
   Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ»:
   Կհարցնեն՝ ո՞ր Իսրայելի ոչխարներն էին մոլորվածները, արդյոք ըստ մարմնի՞ Իսրայելի, և ինչո՞ւ ի սփյուռս հեթանոսների տարածվեց փրկությունը: Ապա ուրեմն Աստծուն տեսնող Իսրայելի մոլորյալ հոգիների մոտ [ուղարկեց]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:21