Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
26-27․ «Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե են համարում»։ «Եվ Հիսուսին պատասխանեցին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»»։
«Եվ Հիսուսին պատասխանեցին ու ասացին՝ չգիտենք» - Տե՛ս, թե ինչպես են խորամանկները թաքցնում իրենց չարությունը, տե՛ս, թե ամբարշտությունն ինչպես է բացահայտում իր սեփական տգիտությունը։ Ինչպես իժը, կամ ամենախորամանկ կենդանիներից մեկ ուրիշը, ծածուկ վայրում թաքնվելով, հանդարտ դուրս է սողում իր ապաստանից և չի համարձակվում լիովին դուրս գալ, այնպես էլ հրեաները, չարության քարայրում թաքնվելով, լույսի տակ չեն ցուցադրում իրենց կարծիքը։ Դրա համար էլ Տերն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի»։ Տե՛ս, թե ինչպես է Հիսուսի լռությունը նրանց պատժում իրենց անտեղի հարցի համար։ Տե՛ս, թե ինչպես Քրիստոս տեղի չտվեց հրեաների չարությանը, այլ Իր հարվածն ուղղեց հենց նրանց բուն մտադրություններին։ Եվ ինչպիսի վիճակում որ ժամանակին գտնվում էր Բաղաամի էշը, որը չէր կարող ո՛չ աջ թեքվել, ո՛չ էլ ձախ, որովհետև հրեշտակը կանգնած էր նրա դեմ (Թվ․ 22:21-26), նույնպիսի վիճակում հայտնվեց հրեաների չարամտությունը՝ չհամարձակվելով նայել ո՛չ ճշմարտության աջակողմին՝ Փրկչի կողմից սպասվող հանդիմանության պատճառով, ո՛չ էլ ստի ձախ կողմին՝ ժողովրդի հանդեպ վախի պատճառով։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»:
Նրանք խորհում էին միմյանց հետ և ասում. «Եթե ասենք երկնքից, կասի մեզ` իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան. և եթե ասենք` մարդկանցից, վախենում ենք ժողովրդից», քանի որ ամենքը Հովհաննեսին մարգարե էին համարում :
Տե՛ս նրանց խորհուրդների խորամանկությունը, ինչպես նաև անհավատությունը: Գիտեին, որ [Հիսուսը], ըստ Հովհաննեսի վկայության, իշխանությունն ի վերուստ ունի, սակայն կամենում էին դա ևս ուրանալ, այն, որ [Հովհաննեսը] վկայեց Նրա մասին թե` «Նրա քամհարը Նրա ձեռքին է` մաքրելու Իր կալը և ցորենը հավաքելու արքայության շտեմարաններում, իսկ հարդն անշեջ կրակով այրելու» (հմմտ. Մատթ. 3։12), ինչն Աստծուն էր հատուկ: Հետևաբար ասացին. «Եթե ասենք` երկնքից, կասի մեզ` իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան. և եթե ասենք` մարդկանցից, վախենում ենք ժողովրդից»: Տեսա՞ր նրանց համառ չարությունը. նայիր նաև նրանց անհավատությանը. ո րովհետև ամենուր մարդկանց աչքին [հաճոյանալու] համար էին կատարում, ինչ էլ որ անում էին, և Աստծո [կարծիքն] արհամարհում էին, ինչպես որ այստեղ ևս մարդկանցից էին դողում և Աստծուց չէին երկնչում, որ նույնիսկ Նրա վկայությունը թաքցնել էին ջանում, ուստի կեղծավորաբար ասացին` չգիտենք:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: