Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:27

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ Հիսուսին պատասխանեցին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:26
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք: Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»:
   
   Նա ասաց նրանց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ սա անում:

   Քանի որ նրանք ստեցին, որ չգիտեն, երբ հայտնապես գիտեին, Տերը, Ով ճշմարտությունն է, նրանց նման անգիտություն չձևացրեց, այլ ասաց. «Չեմ ասի ձեզ»: Որովհետև եթե չգիտեին, պետք է սովորեին Նրանից, իսկ քանի որ գիտեցածը կամովին ուրացան, Տերն էլ չհայտնեց Իր իշխանությունը` պատասխանի անարժան համարելով նրանց, ովքեր չէին ախորժում սովորել: Թեպետև քաջ գիտեր Հովհաննեսի մկրտության մասին, ինչպես նաև Իր իշխանության, մի ուրիշ առակ պատմեց` հույժ կսկծացնելով նրանց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք: Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:23