Հովհաննես Ծործորեցի
Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն:
Եթե այդ օրերը չկարճվեին, ոչ մի մարմին չէր փրկվի, բայց ընտրյալների համար այդ օրերը կկարճվեն:
[Տերը] սրանով ցույց է տալիս, որ [հրեաներն] ավելի չար պատիժների են արժանի, քան մնացածը: «Եթե այդ օրերը չկարճվեին». օրերը, որոնց մասին ասում է, պատերազմի և պաշարման օրերն են, որովհետև եթե հռոմեացիների պատերազմը ավելի երկար տևեր քաղաքում, բոլոր հրեաները, որ մարմնական [և ոչ թե հոգևոր] սրբությունն ունեին, կզոհվեին, թե՛ [քաղաքից] դուրս, թե՛ ներսում, քանի որ [հռոմեացիներն] ամենուր էին ցրված և բնական ատելության պատճառով նրանց զոհ էին մատուցում կուռքերին: «Բայց ընտրյալների համար [այդ օրերը] կկարճվեն». «ընտրյալե է կոչում հավատացյալներին, որ մնացել էին նրանց մեջ, [և նրանց համար այդ օրերը կարճվեցին], որպեսզի կորստյան չմատնվեին անհավատների հետ և չասեին, թե Քրիստոսին հավատալու պատճառո՛վ այդ չարիքներն իրենց վրա եկան: Ուստի [Տերը] սրանով ցույց է տալիս, որ ոչ միայն հավատացյալները չեղան այդ կորստյան պատճառը, այլև եթե այդտեղ չլինեին, ամենքը կբնաջնջվեին, ուստիև դադարեցրեց կռիվը և այդ պատերազմին վերջ դրեց:
Բայց դու ուշադրությո՛ւն դարձրու Հոգու տեսչությանը նրանում, որ Հովհաննեսն այս բաներից ոչ մեկի մասին չգրեց, որպեսզի ոչ ոք չկարծեր, թե կատարված իրողությունների մասին է գրել, քանի որ [Երուսաղեմ] քաղաքի գրավումից հետո դեռ երկար է նա ապրել: Իսկ ովքեր նախքան քաղաքի գրավումն էին տեղափոխվել [այս աշխարհից] և չտեսան որևէ բան այնտեղ, նրա՛նք գրեցին` ամեն կողմից պայծառացնելով [Տիրոջ] կանխասացության զորությունը: Այդպես էլ, ընտրյալների աղոթքներով, թեկուզ նրանք մեռած էլ լինեն, Աստված կարճելու է նեռի օրերը` [դարձնելով] երեք ու կես տարի, որպեսզի չլինի թե բոլորն այդ ժամանակ առնեն գազանի գիրն իրենց ճակատին և չկարողանան փրկվել այն բարկությունից, որ հայտնվելու է երկնքից անհնազանդության որդիների վրա 1321: Կամ էլ [այդ օրերը] կարճվելու են հանուն ընտրյալներ Ենովքի և Եղիայի 1322:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:16

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: