Հովհաննես Ծործորեցի
Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց.
Հիսուսն իմացավ և ասաց նրանց. «Ինչո՞ւ եք նեղում այդ կնոջը. նա Իմ հանդեպ մի բարի գործ կատարեց:
Նրանք ծածուկ էին քրթմնջում, իսկ մեր Տերը հայտնի կերպով ասաց, որպեսզի աշակերտներին հավանեցներ, ինչպես նաև կնոջը մխիթարեր: «Ինչո՞ւ եք նեղում այդ կնոջը»,- ասում է: Սա թեպետ կնոջ մասին ասաց, սակայն ամենքի համար է օրենք սահմանում, որ իսկույն սկզբից ծանր բան չպահանջեն տկարներից, մանավանդ երբ բարի գործ է կատարվում: Թեկուզ այն խիստ պիտանի չլինի էլ, պետք է ընդունել և գովել, ինչպես [Տերն] ասաց. «Նա Իմ հանդեպ մի բարի գործ կատարեց», այսինքն` շատ են բարի գործերի մասերը, շատերից մեկն էլ դա է: Իսկ թե ի՛նչն է, շարունակելով ասում է.
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:8
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: