Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:22

Հովհաննես Ծործորեցի

Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»:
   
    Հույժ տրտմեցին, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց ասել Նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»:

    Ծանր տրտմություն պաշարեց սուրբ գնդին: Նախ` որ Ուսուցչի հանդեպ դավաճանություն էր գործվելու: Երկրորդ` իրենց մատնության պատճառով, որ տարակուսել զարմացել էին, ինչպես ասում է Հովհաննեսը 1464, և յուրաքանչյուրը հարցնում էր [այս մասին]. թեպետ ոչ մեկի խղճի մեջ չարության կասկած չկար, բացի մեկից, սակայն նրանք Հիսուսի վճիռն ավելի ճշմարիտ էին համարում, քան սեփական մտքի գիտակցությունը` ըստ առաքյալի. «Թեպետ խղճիս հետ կապված խնդիր չգիտեմ, բայց սրանով չեմ արդարանում, քանի որ ինձ քննողը Տերն է» (հմմտ. Ա Կոր. 4։4):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:21