Հովհաննես Ծործորեցի
Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր:
Թե՞ համարում ես` չեմ կարող խնդրել Իմ Հորը, և հասցնի Ինձ այժմ այստեղ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ:
Ինչո՞ւ չասաց. «Կարող եմ ոչնչացնել նրանց»: Այդ ժամանակ այս խոսքն ավելի՛ կհամոզեր նրանց. քանի որ դեռ պատշաճ կարծիք չունեին Նրա մասին, այդ պատճառով էլ խոնարհությամբ սպառնաց թե` «Այժմ այստեղ Ինձ օգնության կհասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գունդ»: Այս ի՞նչ է ասում. եթե մեկ հրեշտակը հարյուր ութսունհինգ հազար զինված մարդու կոտորեց 1533, ինչի՞ն էր պետք տասներկու գունդը մի հազար մարդու դիմաց: Թվում է, թե [Տերն] այս խոսքը կազմում է ըստ [առաքյալների] վախի ու տկարության, որովհետև ահաբեկված էին. ուստի, քանի որ նրանք տասներկուսն էին, նրանց թվի համաձայն սա ասաց: Սրա վրա հիմնվելով` ոմանք ասացին, թե հրեշտակների դասերը երկնքում տասներկուսն են:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:51

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: