Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:53

Հովհաննես Ծործորեցի (†1338)

ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին:

 

   Եվ գերեզմաններից դուրս գալով` Նրա հարությունից հետո մտան սուրբ քաղաքը և երևացին շատերին:

   Արդյոք ինչո՞ւ Նրա հարությունից հետո և ոչ թե անմիջապես մտան Երուսաղեմ: Որովհետև նախ մեռելների մեջ Անդրանիկը 1626 պիտի երևար շատերին և ապա՛ մյուսները, որ Նրա մահվանն ու հարությանը կերպարանակից եղան 1627: Ոմանք «սուրբ քաղաք» են համարում վերին Երուսաղեմը` ըստ Հովհաննեսի տեսիլքի 1628, բայց ինձ թվում է` ստորինի մասին է խոսքը, որն այժմ մտան [սրբերը] և ապա երկինք բարձրացան: Որովհետև, մտնելով սուրբ քաղաք, երևացին շատերին` արժանավորների և անարժանների: Իսկ «սուրբ քաղաք» է [ավետարանիչը] կոչում, որովհետև Երուսաղեմը մեկն էր այն քառասունութ քաղաքներից, որ սրբագործվել էին Աստծո համար 1629, կամ էլ Տաճարի պատճառով է «սուրբ» կոչում: Նրանում յուրաքանչյուրը տեսավ իր ազգակցին, եղբորը, որդուն, որ, [ասենք], երեսուն տարի առաջ մե ռել էին, և ճանաչեցին միմյանց. հարցնում էին հարուցյալներին. «Դու այսի՞նչն ես, որ մեռար այսքան ժամանակ առաջ և դրվեցիր այսինչ գերեզմանում», և պատասխանում էին. «Այո՛, ես եմ»: Հարցնում էին. «Ի՞նչ պատահեց, ինչպե՞ս հարություն առար», և հարուցյալներն էլ նույն պահին հարցնում էին. «Իսկ ի՞նչ է եղել այստեղ երեք օր առաջ, երբ երկիրը շարժվեց, վեմերը պատռվեցին, կամ ի՞նչ եք արել այս քաղաքում»: Պատասխանում էին. «Հիսուս անունով մի մոլորյալի կախելով խաչեցինք», և հարուցյալներն ասում էին. «Վա՛յ ձեզ, որովհետև Նա եկավ դժոխքը քանդեց և մեզ Իր քաջությամբ ազատելով` հանեց գերեզմաններից»:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով՝ մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:52

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:51