Ա.Լոպուխին
Նոյի կայնքի վեցհարյուրմեկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշվեցին երկրի վրայից։ Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը և տեսավ, որ ջուրը քաշվել է երկրի երեսից։ (Սինոդական թարգ․)[13]
Նոյի կյանքի վեցհարյուրմեկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշվեցին երկրի վրայից... Ահավասիկ, ջրհեղեղի ավարտման ժամանակագրական տարեթիվը, որը, այսպիսով, նոր տարվա առաջին օրն է, այսինքն՝ թիշրի ամսվա սկիզբը (սեպտեմբեր–հոկտեմբեր):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից: Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից:
(Արարատ թարգ․) Եվ Նոյի վեցհարյուրմեկերորդ տարում՝ առաջին ամսվա մեկին, ջրերը ցամաքեցին երկրի վրայից: Եվ Նոյը բացեց տապանի ծածկը ու նայեց, ահա երկրի երեսը ցամաքել էր:
(Գրաբար) ԵԵւ եղև ի վեցհարիւրորդի և ի միո՛ւմ ամի կենաց Նոյի, յամսեանն առաջնում որ օր մի էր ամսոյն, նուազեա՛ց ջուրն յերեսաց երկրի։ Եւ եբա՛ց Նոյ զձեղուն տապանին զոր արար ։ Եւ ետես զի նուազեալ էր ջուրն յերեսաց երկրի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: