Սրբ. Եփրեմ Ասորի
«Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից յետոյ եկող ձեր սերունդների հետ,
Եվ ասեց Տեր Աստված Նոյին. «Սա է ուխտի նշանը, որ դրեցի Ես Իմ և ձեր մեջ» (Ծննդ. 9:9): Որովհետև արդարի շնորհիվ մեղավորներին աղեղ տվեց, որպեսզի այդ նետաձիգ աղեղի շնորհիվ նրանց մխիթարություն և քաջալերություն լինի: Եվ այն, ինչը բարկությամբ էր կատարվում, նրանց համար լինելու էր շինության նշան: Եվ ինչպես որ փշերը գոյություն չունեին և անեծքի պատճառով առաջացան, նույնպես չկար աղեղը և նշանի պատճառով առաջացավ:
Ա. Լոպուխին
«Ահա ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ և ձեզանից հետո եկող ձեր սերունդների հետ. (Սինոդական թարգ․) [9]
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 9:8
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից յետոյ եկող ձեր սերունդների հետ,
(Արարատ թարգ․) «Ահա Ես Իմ ուխտն եմ հաստատում ձեզ և ձեզանից հետո ձեր սերունդների հետ,
(Գրաբար) Եւ ահաւասիկ ես հաստատե՛մ զուխտ իմ ընդ ձեզ, և ընդ զաւակի ձերում յետ ձեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: