Սրբ. Եփրեմ Ասորի
Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 11:4
Ա. Լոպուխին
Եկե՛ք իջնենք և խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանա մյուսի լեզուն»: (Սինոդական թարգ․) [7]
Եկե՛ք իջնենք և խառնենք նրանց լեզուն… Սուրբգրային այս հատվածի բառերն, ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի, ներկայացնում են Աստծո կոչն ուղղված «Իրեն հավասարապատիվներին», այսինքն՝ Ամենասուրբ Երրորդության անձերին: Այդ բառերը վկայում են այդ կոչին հաջորդած արարչագործական գործողության հատուկ կարևորության մասին: Որպես նոր արարչագործություն՝ այն իր բովանդակությամբ և ձևով նմանվում է առաջին մարդկանց ստեղծմանը, որից առաջ նույնպես նման աստվածային խորհրդակցություն տեղի ունեցավ (Ծննդ. 1:26): Այս իրադարձության նորկտակարանյան հակաթեզը հրեղեն լեզուների տեսքով Սուրբ Հոգու էջքն է առաքյալների վրա, որը նրանց վերադարձրեց ժամանակին կորսված լիարժեք փոխըմբռնման ունակությունը (Գործք 2:4–6):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:
(Արարատ թարգ․) Եկեք իջնենք և այնտեղ խառնենք նրանց լեզուն, որ չհասկանան միմյանց»:
(Գրաբար) Եւ որդիք Քուշայ Սաբա, և Եւիլա, և Սաբաթա, և Ռեգմա, և Սաբակաթա։ Եւ որդիք Ռեգմայ, Սաբա և Յուդադան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: