Ա. Լոպուխին
Առանը մեռավ իր հայր Թարայի կենդանության օրոք, իր ծննդավայրում՝ քաղդեացիների Ուր քաղաքում: (Սինոդական թարգ․) [28]
Առանը մեռավ իր հայր Թարայի կենդանության օրոք, այսինքն՝ «իր հոր առաջ», ինչպես գրված է յոթանասնիցում (ἐνώπιον τοῦ πατρὸς αὐτοῦ), նրա ներկայությամբ: Աստվածաշնչյան պատմիչը նշում է այս փաստը հավանաբար այն նպատակով, որպեսզի ընթացքում ցույց տա, որ Աբրամը նոր բնակավայր մտավ արդեն միայնակ:
Իր ծննդավայրում՝ քաղդեացիների Ուր քաղաքում: Սա չափազանց կարևոր սուրբգրային մանրամասնություն է ցույց տալիս. այն, որ Աբրամի հայրենիքը հեռավոր երկիր է եղել՝ քաղդեացիների Ուր քաղաքը:
Սմիթի և Ռաուիլսոնի նման հանրահայտ արևելագետների առավել արժանահավատ ենթադրության համաձայն՝ Սուրբ Գրքում հիշվող քաղդեացիների Ուր քաղաքը Քաղդեայի հռչակավոր մայրաքաղաք հնագույն Խուր քաղաքն է, որը գտնվում է ժամանակակից Մուհեյր վայրից ոչ հեռու՝ Բաբելոնի հարավային շրջանում: Հրեական ժողովրդի նախահոր նման սերտ ազգագրական կապը հին Քաղդեայի, իսկ վերջինիս միջոցով նաև Բաբելոնի ու Ասորիքի հետ շատ կարևոր նշանակություն ունի: Դրանով լավագույնս բացատրում է այն զարմանալի ընդհանրությունը, որը առկա է աշխարհաստեղծման աստվածաշնչյան պատմության և քաղդեական հնագույն ավանդությունների կամ Ծննդոցի առաջին գլուխների ու «քաղդեական ծագումնաբանության» միջև: Ակնհայտ է, որ այս ամբողջը մեկ ընդհանուր սկզբնաղբյուրից ծագած ավանդություն է: Սակայն, մինչդեռ հեթանոս Քաղդեայի խավարը հասցրել էր սկզբնական ավանդություններում շատ բան ստվերել ու այլափոխել, հայտնությամբ տրված ճշմարտության մաքուր լույսը շարունակեց պահպանվել աստվածընտրյալ ժողովրդի շավիղում և անփոփոխ հասավ Մովսեսին, որը Աստծո Հոգու առանձնահատուկ առաջնորդությամբ, գրավոր տեսք տվեց դրանց:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում:
(Արարատ թարգ․) Առանը մեռավ իր հոր՝ Թարայի առջև իր ծնված երկրում՝ քաղդեացիների Ուր քաղաքում:
(Գրաբար) և զԳեբաղ, և զԱբիմէէլ, և զՍաբեի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: