Սրբ. Եփրեմ Ասորի
Աբրամը պառկեց Ագարի հետ, եւ սա յղիացաւ: Երբ Ագարը տեսաւ, որ ինքը յղի է, տիրուհին ընկաւ նրա աչքից:
Աբրահամը պառկեց Ագարի հետ և սա հղիացավ: Երբ Ագարը տեսավ, որ ինքը հղի է, տիրուհին ընկավ նրա աչքից: Արդ, եթե դու հղիացար, ո՛վ Ագար, որ քո տիկինը զավակ ունենալու համար քեզ տվեց իր ամուսնուն, արդ նրա ուրախության համար դու կամեցար տրտմեցնել նրան: Նրա ուրախությունը տրտմության վերածեց նաև այն իրողությունը, որ այն, ինչի համար Սառային վայել էր նախանձել, նա նախանձից պարտվեց, ուր ավետիքը պարտվեց այն որդեսեր սիրուց: Ագարը թշնամությամբ արհամարհեց Սառային, ինչո՞ւ պիտի ժառանգեր նրա որդին ավետյաց երկիրը:
Ա. Լոպուխին
Նա պառկեց Հագարի հետ, և սա հղիացավ: Երբ Հագարը տեսավ, որ ինքը հղի է, սկսեց արհամարել իր տիրուհուն: (Սինոդական թարգ․) [4]
Երբ Հագարը տեսավ, որ ինքը հղի է, սկսեց արհամարել իր տիրուհուն: Ողջ Հին Արևելքում՝ առավել ևս հրեաների մոտ, բազմազավակությունը համարվում էր աստվածային օրհնության և տոհմական հպարտության հատուկ նշան (Ծննդ. 24:60, Ելք 23:26, Բ. Օր. 7:14), մինչդեռ ամլությունը, ընդհակառակը, դիտարկվում էր որպես դժբախտություն և անարգանք (Ծննդ. 30:1, 23, Ղուկ. 1:48 և այլն): Զարմանալի չէ, որ նման հայացքներով համակված երիտասարդ աղախին Հագարը կարող էր զգաստությունը կորցնել իր անբախտ տիրուհու առաջ:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Աբրամը պառկեց Ագարի հետ, եւ սա յղիացաւ: Երբ Ագարը տեսաւ, որ ինքը յղի է, տիրուհին ընկաւ նրա աչքից:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամը մտավ Հագարի մոտ, և Հագարը հղիացավ: Եվ երբ նա տեսավ, որ հղի է, տիրուհին իր աչքին նվաստացավ:
(Գրաբար) Եւ եմուտ առ Ագար, և յղացաւ։ Իբրև ետես թէ յղի է՝ արհամարհեցա՛ւ տիկինն իւր յաչս նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: