Սրբ. Եփրեմ Ասորի
Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը»:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 17:10
Ա.Լոպուխին
Անթլփատ արուն, որի թլիփի միսը ծայրատված չէ [ութերորդ օրը], այդ անձն իր ժողովրդից պիտի վերացվի, որովհետև նա խզել է Իմ ուխտը: (Սինոդական թարգ․) [14]
Անթլփատ արուն… այդ անձն իր ժողովրդից պիտի վերացվի… «Պիտի վերացվի» բնագրում արտահայտված է մի եզրով, որ նշանակում է «պիտի կտրվի», որով ոչ այնքան ոչնչացումը կամ մահն է ակնարկվում, այլ ավելի շուտ իսրայելական համայնքից բաժանումը, այնտեղից վանումն ու մի տեսակ կրոնական-քաղաքացիական մահը (Ելք. 12:15, 19, Ղև. 7:20-21:25, 23:29, Թվ. 9:13, 15:30)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը»:
(Արարատ թարգ․) Եվ այն անթլփատ արուն, որի անթլփատ մարմինը թլփատված չէ, պիտի վերանա իր ժողովրդի մեջից, որովհետև նա անարգել է Իմ ուխտը»:
(Գրաբար) Արուն անթլփատ՝ որ ո՛չ թլփատեսցէ զմարմին անթլփատութեան իւրոյ յաւուր ութերորդի, սատակեսցի՛ անձնն այն յազգէ իւրմէ. զի ցրեա՛ց զուխտ իմ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: