Ծննդոց գրքի մեկնություն 13:15

Ա. Լոպուխին

Որքան աչքդ կտրում է, այդ ողջ երկիրը հավիտյան քեզ եմ տալու և քո սերունդներին: (Սինոդական թարգ․) [15]
   

    «քանզի այդ ողջ երկիրը... հավիտյան քեզ եմ տալու և քո սերունդներին...»։ Որպես պարգև խոնարհության, մեծահոգության և անշահախնդրության, որը ցուցաբերեց Աբրամը Ղովտի հետ բաժանման ժամանակ, Տերը նորից կրկնում է իր ուխտը և մխիթարում է իր հավատարիմ ծառային խոստումով, որ այդ ողջ երկիրը, որտեղ նա այժմ թափառում է՝ չունենալով այնտեղ ժառանգության ոչ իսկ մի ոտնաչափ տեղ(Գործք 7:5),ժամանակի ընթացքում կպատկանի իրեն, ավելի ճիշտ՝ իր սերնդին։ Այս խոստումը, հիրավի կատարվեց մարմնապես իրենից սերած սերնդի ժամանակ, երբ հրեա ժողովուրդը, Հեսուի գլխավորությամբ զենքի ուժով գրավեց Քանանացիների երկիրը, ինչպես նաև հոգևոր Իսրայելի հետ, այսինքն՝ Քրիստոսին հավատացողների հետ, որոնք Նրա մեջ և Նրա միջոցով ժառանգակից և հաղորդակից դարձան աստվածային խոստումներին, քանզի, Սուրբ Գրքի վկայությամբ, Աբրամը մահվանից հետո էլ շարունակում է խոսել հավատով (Եբր. 11:13,16, Մտթ. 22:31,32)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Որքան աչքդ կտրում է, այդ ողջ երկիրը յաւիտեան քեզ եմ տալու եւ քո սերունդներին:
(Արարատ թարգ․) Որովհետև այդ ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ ու քո սերնդին եմ տալու հավիտյան:
(Գրաբար) զի զամենայն երկիրդ զոր տեսանես դու, քե՛զ տաց զդա և զաւակի քում մինչև յաւիտեան։