Ա. Լոպուխին
Քո հետնորդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկը ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո հետնորդներն էլ թիվ կունենան: (Սինոդական թարգ․) [16]
«Քո հետնորդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ»... «Հիրավի՜,- բացականչում է Ոսկեբերանը,- խոստումը վեր է եղել մարդկային բնությունից։ Տերը խոստանում է ոչ միայն նահապետին հայր դարձնել, թեև դրա համար շատ խոչընդոտներ կային(իր ծերությունն ու Սարայի անբերությունը), նաև պարգևել նրան անչափ բազմաթիվ սերունդ, որ այն համեմատվում է ողջ երկրի ավազի հետ և անգամ անհաշվելի կլինի,- այս համեմատությամբ նա ուզում էր ցույց տալ խոստումի արտասովոր մեծությունը»։ Այդ խոստումը կատարվեց ինչպես հրեաների հետ, որոնք հայտնի են իրենց աչքի ընկնող բազմածնությամբ (Ելք 1:12), առավել ևս կատարվեց քրիստոնյաների հետ, որոնք սփռվեցին աշխարհով մեկ։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Քո յետնորդներին պիտի բազմացնեմ երկրի աւազի չափ. եթէ որեւէ մէկը ի վիճակի լինի հաշուելու երկրի աւազը, ապա քո յետնորդներն էլ թիւ կ՚ունենան:
(Արարատ թարգ․) Եվ քո սերունդը երկրի ավազահատիկների չափ եմ դարձնելու այնքան, որ եթե մեկը կարողանա հաշվել երկրի ավազահատիկները, կհաշվի նաև քո սերունդը:
(Գրաբար) Եւ արարից զզաւակ քո իբրև զաւազ երկրի. եթէ կարիցէ՞ ոք թուել զաւազ երկրի՝ ապա և քո՛ զաւակ ընդ թիւ մտցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: