Ծննդոց գրքի մեկնություն 19:14

Ա. Լոպուխին

Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»: Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակում է: [14] (Սինոդական թարգ․)

   

   Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակում է… Որոշակի անհասկացողություն է այստեղ առաջացնում այն հանգամանքը, որ Ղովտի մոտ արդեն կային փեսաներ, թեև նշվեց որ նրա աղջիկները կույս էին (Ծննդ. 14:8)։ Այս խնդրի լուծման համար սովորաբար առաջարկվում է հետևյալ մոտեցումը. Ղովտի աղջիկներն արդեն նշանված էին, և ամուսնության շեմին էին, ինչի համար էլ Ղովտը կարող էր նախապես նրանց ամուսիններին փեսաներ կամ փեսացուներ անվանել։ Հավանաբար այդ փեսացուները եղել են իսկապես սոդոմացիներ և՛ հոգով, և՛ մարմնով, քանի որ տարակուսանքով և ծաղրով վերաբերվեցին Ղովտի առաջարկին (Ղուկ. 17:28-36)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ղովտը գնաց իր փեսացուների մօտ, որոնք առնելու էին իր դուստրերին, եւ ասաց նրանց. «Հեռացէ՛ք այստեղից, որովհետեւ Տէրը կործանելու է այս քաղաքը»: Փեսացուներին թուաց, թէ նա կատակ է անում:
(Արարատ թարգ․) Եվ Ղովտը դուրս եկավ, խոսեց իր աղջիկների փեսացուների հետ ու ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը պիտի կործանի այս քաղաքը»: Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում:
(Գրաբար) Ել Ղովտ և խօսեցաւ ընդ փեսայս իւր որ առնլոց էին զդստերս նորա. և ասէ. Արի՛ք՝ ելէ՛ք ի տեղւոջէ աստի յայսմանէ, զի սատակէ՛ Տէր զքաղաքս։ Եւ թուէր ծաղր առնել յաչս փեսայից իւրոց։