Ծննդոց գրքի մեկնություն 19:27

Ա. Լոպուխին

27-28. Առավոտյան Աբրահամը վեր կացավ և գնաց այն տեղը, որտեղ կանգնել էր Տիրոջ առջև, [27] նայեց Սոդոմի և Գոմորի կողմն ու շրջակա տարածքներին և տեսավ, թե ինչպես էր երկրից ծուխ բարձրանում՝ հնոցի ծխի պես: (Սինոդական թարգ․)

   

   Աբրահամը վեր կացավ… նայեց Սոդոմի ու Գոմորի կողմը... և տեսավ, թե ինչպես էր երկրից ծուխ բարձրանում… Ծննդոցի հեղինակի տվյալ դիտողությունները սերտորեն փոխկապակցված են Աբրահամի վերոհիշյալ՝ արդարներին ամբարիշտ քաղաքներում փրկելու բարեխոսության հետ (Ծննդ. 18:22-32), ինչպես նաև ևս մեկ անգամ հաստատում է մեր ենթադրությունը երկրաշարժի և հրդեհի մասին, որից կործանվեցին դատապարտված քաղաքները։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Աբրահամը վաղ առաւօտեան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ,
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, եկավ այնտեղ, ուր կանգնել էր Տիրոջ առջև:
(Գրաբար) Եւ կանխեալ Աբրաամ ընդ առաւօտն ՚ի տեղին ուր կայր առաջի Տեառն.