Ա. Լոպուխին
Աստված լսեց երեխայի ձայնը, և Աստծո Հրեշտակը երկնքից Հագարին ձայն տվեց ու ասաց. «Հագա՛ր, ի՞նչ է պատահել: Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց որդուդ ձայնը: [17] (Սինոդական թարգ․)
«…և Աստծո Հրեշտակը երկնքից Հագարին ձայն տվեց»…Այն պահին որ Հագարը ամբողջովին հուսահատված էր հանկարծ քաջալերող ձայն է լսում, ձայն որ գալիս էր երկնքից, Աստծո հրեշտակից։
«…Աստված լսեց քո որդու ձայնն …»Աստված լսեց տղայի անմեղ տանջանքների ձայնը և նրան փրկություն ուղարկեց, կամ, ինչպես ոմանք կարծում են, Աստված լսեց Իրեն ուղղված երեխայի աղոթքը և կատարեց այն։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Աստուած լսեց երեխայի ձայնը, որ գալիս էր այնտեղից: Աստուած երկնքից Ագարին ձայն տուեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր: Մի՛ վախեցիր, որովհետեւ Աստուած լսեց քո որդու ձայնը այնտեղից, ուր նա գտնւում է:
(Արարատ թարգ․) Եվ Աստված լսեց տղայի ձայնը, և Աստծո հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, քեզ ի՞նչ եղավ: Մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը այնտեղից, ուր գտնվում է:
(Գրաբար) Եւ լուա՛ւ Աստուած ձայնի մանկանն ՚ի տեղւոջէն ուր էր։ Եւ կոչեաց Աստուած զԱգար յերկնից՝ և ասէ ցնա. Զի՞նչ է այդ Ագար, մի՛ երկնչիր. զի լուա՛ւ Աստուած ձայնի որդւոյ քոյ ՚ի տեղւոջէ այտի ուր է։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: