Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։32

Մաղաքիա արք. Օրմանյան

32-39․ Երբ երեկոյ եղաւ, արեւի մայր մտնելու ժամանակ, նրա մօտ էին բերում բոլոր հիւանդներին եւ դիւահարներին: Եւ ամբողջ քաղաքը հաւաքուել էր դռների առաջ: Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց. եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է: Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր: Նրա յետեւից նրան փնտռելու գնաց Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին: Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտռում են քեզ»: Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»: Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:23
   

Ֆեոֆիլակտ Բուլղարացի

Երբ երեկոյ եղաւ, արեւի մայր մտնելու ժամանակ, նրա մօտ էին բերում բոլոր հիւանդներին եւ դիւահարներին:
   
   «Երբ արևը մայր մտավ» արտահայտությունն առանց պատճառի չի ավելացվել: Քանի որ մտածում էին, որ շաբաթ օրը թույլատրված չէ բժշկել, ուստի սպասեցին մինչև արևի մայր մտնելը, և միայն այդ ժամանակ սկսեցին բժշկելու  համար հիվանդներ  բերել: