Ծննդոց գրքի մեկնություն 23:4

Ա. Լոպուխին

Ես ձեր մեջ պանդուխտ ու օտարական եմ: Արդ ինձ որպես սեփականություն գերեզմանի հո՛ղ տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ հանգուցյալին: [4] (Սինոդական թարգ․)
   
   «Ես ձեր մեջ պանդուխտ ու օտարական եմ»… Աբրահամը, ում Աստված բազմիցս խոստացել էր, որ ամբողջ Պաղեստինը նրանը պիտի լինի, հեզությամբ իրեն  1ուրիշի երկրում օտարական և պանդուխտ է անվանում: Նա հավատում է, որ Աստծո խոստումները կիրականանան ժամանակի ընթացքում, և անհամբերության ոչ մի նշան ցույց չի տալիս դրանց ուշացման պատճառով: Հիրավի, սա հզոր հավատքի և խորին հեզության հուզիչ համադրություն է:

   «Արդ ինձ որպես սեփականություն գերեզմանի հո´ղ տվեք ձեզ մոտ»…  «Պաղեստինում հուղարկավորության համար տարածք ձեռք բերելը կարևոր արարք էր նահապետների կյանքում, քանի որ ապագայում այն Իսրայելի ժողովրդին պիտի հիշեցներ, որ Պաղեստինն Ավետյաց երկիրն է, որտեղ Յահվեն Իր ժողովրդին հող էր ժառանգություն թողել: Ահա թե ինչու էին և՛ Հակոբը (Ծննդ. 49:29), և՛ Հովսեփը (Ծննդ. 50:25) պատգամել օրհնության երկիր տանել իրենց մարմինները» (Գ. Կ. Վլաստով):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) «Ես ձեր մէջ պանդուխտ ու օտարական եմ: Արդ, որպէս սեփականութիւն ինձ մի գերեզմանի հող տուէ՛ք ձեզ մօտ, որ թաղեմ իմ հանգուցեալին»:
(Արարատ թարգ․) «Ես օտարական և պանդուխտ եմ ձեր մեջ: Ինձ գերեզմանի տեղ տվեք ձեզ մոտ, որ ես իմ ձեռքով թաղեմ իմ մեռելին»:
(Գրաբար) Պանդո՛ւխտ և նժդեհ եմ ես ի միջի ձերում. արդ՝ տո՛ւք ինձ ստացուած գերեզմանի ընդ ձեզ և թաղեցից զմեռեալս իմ։