Ա. Լոպուխին
Եվ ի լուր ժողովրդի՝ խոսեց Եփրոնի հետ ու ասաց. «Բայց լսի՛ր ինձ, ես քեզ պիտի տամ ագարակի փոխարժեքը: Վերցրո՛ւ այն ինձնից, որ ես այնտեղ թաղեմ իմ հանգուցյալին»: [13] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 23:10
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եփրոնի հետ խօսեց ի լուր երկրի ժողովրդի եւ ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ: Ես քեզ կը տամ ագարակի փոխարժէքը: Վերցրո՛ւ այն ինձնից, եւ ես այնտեղ կը թաղեմ իմ հանգուցեալին»:
(Արարատ թարգ․) Եվ ի լուր այդ երկրի ժողովրդի՝ խոսեց Եփրոնի հետ ու ասաց. «Ո՜հ, լսի՛ր ինձ, ես տալիս եմ արտի գինը: Վերցրո՛ւ այն, և ես այնտեղ կթաղեմ իմ մեռելին»:
(Գրաբար) և խօսեցաւ ընդ Եփրոնի յականջս ժողովրդեան երկրին, և ասէ. Որովհետև անսացեր ինձ, ո՛ւնկն դիր ինձ. տա՛ց քեզ արծաթ ընդ ագարակին, ա՛ռ յինէն և թաղեցից անդ զմեռեալս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: