Ծննդոց գրքի մեկնություն 24:15

Ա. Լոպուխին

15-20. Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան՝ Աբրահամի եղբայր Նաքորի և իր կնոջ՝ Մեղքայի որդի Բաթուելի դուստրը.  ուսին սափոր կար: [15] Կույսը դեմքով շատ գեղեցիկ էր. մի աղջիկ, որին դեռ տղամարդ չէր մոտեցել։ Նա իջավ աղբյուրի մոտ, լցրեց իր սափորն ու ելավ: Ծառան վազեց նրան ընդառաջ ու ասաց. «Այդ սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»: Նա պատասխանեց. «Խմի՛ր, տե՛ր»: Նա իր սափորը փութով իջեցրեց իր թևերի վրա և ջուր տվեց նրան: Եվ երբ ծառան դադարեց խմելուց, աղջիկն ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ այնքան, որ բոլորն էլ հագենան»: Նա սափորի ջուրն իսկույն թափեց գուռի մեջ և նորից վազեց դեպի ջրհորը՝ ջուր հանելու, և Եղիազարի բոլոր ուղտերի համար ջուր հանեց: (Սինոդական թարգ․)
   
   Եղիազարի և Ռեբեկայի հանդիպման այս ամբողջ դրվագը Ծննդոցի հեղինակը չափազանց կենդանի ու ճիշտ և ճիշտ այն նույն գծերով է նկարագրում, որոնք կանխավ մարգարեաբար նախատեսել ու հայտնել էր նրան Աստված:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խօսքը, երբ եկաւ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդի Բաթուէլի դուստրն էր: Նա ուսին սափոր ունէր:
(Արարատ թարգ․) Եվ դեռ իր խոսքը չվերջացրած, ահա սափորն ուսին՝ եկավ Աբրահամի եղբայր Նաքորի կնոջ՝ Մեղքայի որդու՝ Բաթուելի դուստր Ռեբեկան:
(Գրաբար) Եւ եղև մինչչև՛ կատարեալ էր նորա զխօսսն ի մտի իւրում, և ահա Ռեբեկա եկն ել, որ ծնեալն էր Բաթուելի որդւոյ Մեղքեայ կնոջ Նաքովրայ եղբօր Աբրաամու. և ունէր սափոր յո՛ւս իւր։