Ա. Լոպուխին
23-25. Նա նրան հարցրեց. «Ո՞ւմ դուստրն ես դու, ասա՛ ինձ, քո տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»:
[23] Սա նրան պատասխանեց. «Ես դուստրն եմ Բաթուելի՝ Մեղքայի որդու, որին նա ծնեց Նաքորից»: Ապա ավելացրեց. «Մեզ մոտ հարդ ու խոտ շատ կա. իջևանելու տեղ էլ ունենք»: (Սինոդական թարգ․)
«Ո՞ւմ դուստրն ես դու»… Իր հարցով Եղիազարն ամենայն հավանականությամբ կամենում էր վերջնականապես հավաստիանալ` թե արդյոք հենց այս աղջիկն է իր տիրոջ ընտրյալը:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Նա հարցրեց նրան ու ասաց. «Ու՞մ դուստրն ես դու, յայտնի՛ր ինձ, քո տանը մեզ համար իջեւանելու տեղ կա՞յ»:
(Արարատ թարգ․) Եվ հարցրեց. «Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա՛ ինձ, քո հոր տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»:
(Գրաբար) Եւ եհա՛րց զնա՝ և ասէ. Ո՞յր դուստր ես դու, պատմեա՛ ինձ թէ իցէ՞ ի տան քում մեզ տեղի յիջավանաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: