Ծննդոց գրքի մեկնություն 24:60

Ա. Լոպուխին

Եվ օրհնելով Ռեբեկային` ասացին. «Քո՛ւյր մեր, հազա՛ր ու բյուր դառնաս։ Քո ժառանգները թո՛ղ տիրանան քո թշնամիների քաղաքներին»: [60] (Սինոդական թարգ․)
   

   «Եվ օրհնեցին Ռեբեկային»…Աղոթքի պես հնչող այս օրհնությունն ուներ մարգարեական բնույթ, քանի որ Ռեբեկան՝ որպես Իսահակի կին, դարձավ մեծաքանակ հրեա ժողովրդի և թվապես ավելի մեծ բոլոր հավատացյալների նախամայրերից մեկը:
--------------------------------
[60](Էջմիածին թարգ․) Նրանք օրհնելով Ռեբեկային՝ ասացին նրան. «Քո՛յր մեր, հազար ու բիւր դառնաս: Քո յետնորդները թող տիրանան քո թշնամիների քաղաքներին»:
(Արարատ թարգ․) Եվ օրհնեցին Ռեբեկային ու ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, թող շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը տիրի իր թշնամիների քաղաքներին»:
(Գրաբար) Եւ օրհնեցին զՌեբեկա՝ և ասեն ցնա. Քոյր մեր եղիցես ի հազա՛րս և ի բևրս. և ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս թշնամեաց քոց։