Ծննդոց գրքի մեկնություն 24:61

Ա. Լոպուխին

61-62. Ռեբեկան ու նրա նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և այդ մարդու հետ ճանապարհ ընկան։ Եվ ծառան, Ռեբեկային առնելով, գնաց։ [61] Իսահակը վերադառնում էր Լահայրոյի ջրհորի մոտից, որովհետև բնակվում էր երկրի հարավային կողմում: (Սինոդական թարգ․)
   
   Իսկ Իսահակը գնաց Բեէռ-լահայ-ռոյ, այսինքն՝ «Ինձ տեսած Կենդանի Աստծո» ջրհորի մոտ, ինչպես այն կոչել էր Հագարը՝ ի պատիվ իրեն այդ տեղում տրված աստվածահայտնության (Ծննդ. 16։14):
--------------------------------
[61](Էջմիածին թարգ․) Ռեբեկան ու իր նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրայ եւ այդ մարդու հետ ճանապարհ ընկան: Ծառան Ռեբեկային առնելով գնաց:
(Արարատ թարգ․) Եվ վեր կացան Ռեբեկան ու իր աղախինները, նստեցին ուղտերի վրա և գնացին այն մարդու ետևից: Եվ ծառան առավ Ռեբեկային ու գնաց:
(Գրաբար) Յարուցեալ Ռեբեկա և նաժիշտք իւր, ելին յուղտսն և գնացին ընդ առն։ Եւ առեալ ծառային զՌեբեկա՝ գնա՛ց։