Ծննդոց գրքի մեկնություն 27:14

Ա. Լոպուխին

14-15․ Եվ գնաց, բերեց ու տվեց իր մորը, և մայրը պատրաստեց իր հոր սիրած խորտիկները: [14] Ապա Ռեբեկան վերցրեց ավագ որդու լավագույն զգեստը, որ պահված էր իր տանը, հագցրեց Հակոբին՝ իր կրտսեր որդուն, (Սինոդական թարգ․)
   

   Եսավի յուրահատուկ ճոխ հանդերձանքը կարող էր լինել նրա անդրանկության տարբերակման նշանը (նման զգեստներով անդրանիկները կարող էին կատարել տան պաշտամունքը, զոհաբերությունը և այլն)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Նա գնաց եւ ուլերը բերեց իր մօր մօտ,
(Արարատ թարգ․) Եվ նա գնաց, բերեց ուլերը ու տվեց մորը, և նրա մայրը պատրաստեց նրա հոր սիրած խորտիկները:
(Գրաբար) Գնաց` եւ առ ած մաւր իւրում: Եւ արար խորտիկս` որպէս եւ սիրէր հայր նորա: