Ա. Լոպուխին
Իսահակը, սաստիկ սարսափած, ասաց. «Իսկ ո՞վ էր նա, որ ինձ համար որս որսաց, բերեց ու մատուցեց: Ես քո գալուց առաջ ամենից կերա և օրհնեցի նրան: Հենց նա էլ, անշուշտ, օրհնյալ է լինելու»: [33] (Սինոդական թարգ․)
Ակնկալվում էր, որ Իսահակը պիտի բարկանար, սակայն նա միայն զարհուրում է: Իսահակը հասկանում է, որ այդ ամենը կատարվել է Տիրոջ թույլտվությամբ։ Նահապետական ժամանակաշրջանի այն հավատը, ըստ որի հայրական օրհնությունը անխախտելի է, հարկադրում է Իսահակին դառնալու անդրդվելի և Հակոբի մասին վճռականորեն ասում է. «Ես օրհնեցի նրան, և նա օրհնյալ կլինի»: Դրանով նա Եսավին դառնորեն վշտացնում է:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Իսահակը մեծապէս զարմացաւ ու ասաց. «Իսկ այն ո՞վ էր, որ ինձ համար որս որսաց, բերեց մատուցեց, ես կերայ ամենից, երբ դեռ դու չէիր եկել, օրհնեցի նրան, եւ նա թող օրհնեալ լինի»:
(Արարատ թարգ․) Եվ Իսահակը հույժ սարսափեց ու ասաց. «Հապա այն ո՞վ էր, որ ինձ համար բերեց իր որսից: Ես քո գալուց առաջ ամենից կերա ու օրհնեցի նրան: Ուրեմն թող նա էլ օրհնված լինի»:
(Գրաբար) Եւ զարմացաւ Իսահակ զարմացումն մեծ յոյժ. եւ ասէ. Իսկ այն ո՞վ էր որ որսացաւ ինձ որս` եւ եբեր մատոյց. եւ կերայ յամենայնէ մինչ չեւ քո եկեալ էր. եւ աւրհնեցի զնա եւ եղիցի աւրհնեալ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: