Ա. Լոպուխին
Վախեցավ և ասաց. «Ահազդու է այս վայրը, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծո տունը, և սա է երկնքի դուռը»: [17] (Սինոդական թարգ․)
Այս միտքը անտեղի ուռճացվում է, երբ պնդում են (Գունկել), թե տեղի սրբությունն այստեղ պետք է ընկալել բացառապես օբյեկտիվ տեսանկյունից, այսինքն՝ այն բացառապես կապելով հենց տվյալ վայրի հետ։ Հայտնի է, որ Աստված երբեմն մատնանշել է այս կամ այն վայրի յուրահատուկ սրբությունը (Ելք. 3:5, Հես. 5:15), բայց բոլոր այդ դեպքերում սրբության գիտակցում ունենում էին միայն երկնքից հայտնության արժանացած մարդիկ, որոնց սրտերում դա հատկապես դրսևորվում էր մահասարսուռ վախի և խորին երկյուղածության զգացողությամբ (օր.՝ Հագարի Ծննդ. 16:13 կամ Մովսեսի պարագայում՝ Ելք. 3:6 և այլն): «Աստծո տուն»-ը (beth Elohim=beth El, էջ 19) և «երկնային դռներ»-ը (schaar hasehamaim) եզրեր են, որոնք հետագայում տաճարի համար դարձան հասարակ անուններ: Նահապետը վերցնում է այդ անունները՝ ելնելով տեսիլքի բովանդակությունից, և վերագրում տեսիլքի վայրին՝ որպես Աստծո հետագա սրբավայրի մասին մարգարեական տեսիլք (Իսրայելի թագավորության բաժանումից հետո Բեթելում էր տասը ցեղերի երկու տաճարներից մեկը՝ Գ Թագ. 12:29)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Նա վախեցաւ եւ ասաց. «Սարսռազդեցիկ է այս վայրը, եւ սա այլ բան չէ, եթէ ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»:
(Արարատ թարգ․) Եվ վախեցավ ու ասաց. «Ի՜նչ ահավոր է այս տեղը: Սա այլ բան չէ, եթե ոչ Աստծո տունը, և սա է երկնքի դուռը»:
(Գրաբար) Զահի հարաւ` եւ ասէ. Ահեղ իմն է տեղիս այս. եւ ոչ է սա` եթէ ոչ տուն Աստուծոյ. եւ այս է դուռն երկնից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: