Ա. Լոպուխին
12-13. Եվ Լիայի աղախին Զելփան երկրորդ որդին էլ ծնեց Հակոբի համար: [12] Լիան ասաց. «Ես բախտավոր եմ, որովհետև կանայք ինձ երանի են տալու»: Եվ որդու անունը դրեց Ասեր: (Սինոդական թարգ․)
Զելփայի երկրորդ որդու անունը Աշեր–Ասեր է, որը հոմանիշ է Գադ անվանը` beaschri (Վուլգ. рrо beatudine mea)` «բարեբախտաբար, բախտավոր եմ»: Շարժառիթը` «երանի են տալու ինձ» (հոդ. 13), հիշեցնում է Աստվածամոր սքանչելի դավանանքը (Ղուկ. 1:48):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յղիացաւ Լիայի նաժիշտ Զելփան եւ երկրորդ որդի էլ ծնեց Յակոբի համար:
(Արարատ թարգ․) Եվ Լիայի աղախին Զեղփան երկրորդ որդուն ծնեց Հակոբի համար:
(Գրաբար) Յղացա՛ւ Զելփա նաժիշտն Լիայ, և ծնաւ որդի երկրորդ Յակոբայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: