Ծննդոց գրքի մեկնություն 30:40

Ա. Լոպուխին

Հակոբը էգ գառներն առանձնացնում էր ու դնում մաքիների դիմաց, նաև՝ մոխրագույն խոյերը և բոլոր խայտաճամուկ ոչխարները: Նա իր հոտն առանձնացնում էր. չէր խառնում Լաբանի հոտերին: [40] (Սինոդական թարգ․)
   
   Երկրորդ հնարքը. ոչխարների և այծերի վրա շիվերի միջոցով ազդելուց զատ` Հակոբը, հաշվի առնելով բնության նույն օրենքը, տպավորեց նրանց սպիտակ անասուններով` ստիպելով վերջիններիս անցնել էգերի առջևից, սակայն, սեփական հոտը Լաբանի հոտին չխառնելը մտապահելով:
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Յակոբը էգ գառներն առանձնացնում էր ու դնում մաքիների դիմաց, նաեւ՝ մոխրագոյն խոյերը եւ բոլոր խայտաճամուկ ոչխարները: Նա իր հօտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հօտերին:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն առանձնացնում էր պիսակավոր գառներին: Եվ հոտերի երեսը Լաբանի հոտերի մեջ եղած բծավոր և բոլոր սև ոչխարների կողմն էր դարձնում: Նա իր հոտերն առանձնացրեց ու դրանց Լաբանի հոտերին չխառնեց:
(Գրաբար) Եւ զորոջսն ուրո՛յն զատանէր Յակոբ, և կացուցանէր յանդիման մաքեացն. և զխոյ կապոյտ, և զամենայն գորշախայտն յօդեաց. և զատանէր իւր հօտս առանձինն. և ո՛չ խառնէր զնոսա ՚ի խաշինս Լաբանու։