Ա. Լոպուխին
15-19․ Եսավի սերունդների իշխաններն են՝ Եսավի անդրանիկ որդու՝ Եղիփազի որդիները՝ իշխան Թեմանը, իշխան Ովմարը, իշխան Սովփարը, իշխան Կենեզը, [15] Սրանք են այն որդիները, որ Եսավի կին Ողիբաման՝ Սեբեգովնի որդի Անայի դուստրը, ծնեց Եսավի համար՝ Հեուս, Եգղոմ և Կորխ, իշխան Կորխը, իշխան Գոթոմը և իշխան Ամաղեկը: Նրանք են Եղիփազի իշխանները, որոնք բնակվում էին եդովմացիների երկրում: Նրանք Ադդայի ժառանգներն են: Եսավի որդի Ռագուելի որդիներն են իշխան Նաքովթը, իշխան Զարեհը, իշխան Սամման և իշխան Մոզեն: Սրանք են Ռագուելի իշխանները Եդովմի երկրում: Սրանք Եսավի կին Բասեմաթի ժառանգներն են: Եսավի կին Ողիբամայի որդիներն են իշխան Հեուսը, իշխան Եգղոմը և իշխան Կորխը: Սրանք են Եսավի կնոջից՝ Անայի դուստր Ողիբամայից ծնված իշխանները: Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդովմի ժառանգները, և Նրանք են նրանց իշխանները: (Սինոդական թարգ․)
Թվարկվում են ցեղերի առաջնորդները («ալուֆիմ» եբր. «էլեֆ»՝ հազար արմատից, Միք. 5:2)՝ հազարապետները (խիլիարխի) կամ նախահայրերը (ֆիլարխի). «ալուֆիմ» եզրով Հին Կտակարանում բնորոշվում են Եսավ–Եդովմի ցեղերի իշխանները (Ելք. 15:5, Ա Մնաց. 1:51), նաև որպես բացառություն՝ Հուդայի իշխանները (Զաք. 12:5, 6):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եսաւի ցեղապետ յետնորդներն են. Եսաւի անդրանիկ որդու՝ Ելիփազի որդիները՝ ցեղապետ Թեմանը, ցեղապետ Ոմարը, ցեղապետ Սոփարը, ցեղապետ Կենէզը,
(Արարատ թարգ․) Սրանք էին Եսավի որդիների ցեղապետերը. Եսավի անդրանիկ որդու՝ Եղիփազի որդիներն էին Թեման ցեղապետը,
(Գրաբար) Սոքա են իշխանք` որդիք Եսաւայ: Որդիք եղիփազու անդրանկանն Եսաւայ. իշխան Թեման, իշխան Ովմար, իշխան Սովփար, իշխան Կենէզ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: