Ծննդոց գրքի մեկնություն 41:14

Ա. Լոպուխին

Եվ Փարավոնը մարդ ուղարկեց և կանչեց Հովսեփին։ Եվ նրան շուտով հանեցին բանտից․ նա սափրվեց, փոխեց իր հանդերձները և եկավ փարավոնի մոտ։ [14] (Սինոդական թարգ․)
   
   Մատռվակի խոսքը ազդեցություն է ունենում, և փարավոնը անմիջապես Հովսեփին իր մոտ բերել է պահանջում, նրան ազատում է բանտից, և նա պատրաստվում է փարավոնի հետ հանդիպման․ ածիլում է գլուխն ու  մորուքը և փոխում է հանդերձները։ Հերակտրությունը  եգիպտական սովորույթ է․ եգիպտացիները մազերը թողնում էին միայն սգի ժամանակ (Հերոդոտոս 2, 36), իսկ սովորաբար ունենում էին կարճ մազեր և մորուք։ Եգիպտական քաղաքավարության կանոնները սգի մեջ և ամենաօրյա հանդերձներով փարավոնի առաջ ներկայանալ թույլ չէին տալիս։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Փարաւոնը մարդ ուղարկեց ու կանչել տուեց Յովսէփին: Հանեցին նրան բանտից, երեսն ածիլեցին, փոխեցին նրա պատմուճանը, եւ նա ներկայացաւ փարաւոնին:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը մարդ ուղարկեց ու կանչեց Հովսեփին: Անմիջապես նրան դուրս բերեցին բանտից, և նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները ու եկավ փարավոնի մոտ:
(Գրաբար) Առաքեաց փարաւոն եւ կոչեաց զՅովսէփ: Եւ հանին զնա ի բանտէ անտի. եւ փոքրեցին զհերս նորա, եւ փոխեցին զպատմուճան նորա. եւ եկն առաջի փարաւոնի: