Ա․ Լոպուխին
23-24. Իսկ նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, քանզի նրանց միջև թարգմանիչ կար։ [23]Նրանցից առանձնանալով Հովսեփը լաց եղավ, ապա կրկին վերադարձավ նրանց մոտ, խոսեց նրանց հետ և Շմավոնին զատելով՝ նրանց աչքի առաջ շղթայեց։ (Սինոդական թարգ․)
Եղբայրների զղջման գեղեցիկ տեսարանը, որը լսեց և հասկացավ Հովսեփը (կասկածներ չառաջացնելու համար Հովսեփը նրանց հետ թարգմանչի միջոցով էր խոսում։ Հետագայում եղբայրների հետ շփման ժամանակ թարգմանչի մասին չի հիշատակվում, հավանաբար եբրայեցերենի և եգիպտերենի նմանության պատճառով), մինչև հոգու խորքը հուզեց նրան, սակայն նա, հաղթահարելով հուզմունքը, պատանդ վերցրեց Շմավոնին, որը, վերոհիշյալ ռաբբիների ենթադրության համաձայն, Հովսեփի նկատմամբ կատարված դաժան արարքի գլխավոր մեղավորն էր։ Ըստ Միդրաշի՝ Հովսեփը միայն եղբայրների աչքի առաջ շղթայեց Շմավոնին, իսկ նրանց մեկնելուց հետո արձակեց, կերակրեց ու ջուր տվեց նրան (Bereschit-rabba. Par. 91. Էջ 450)։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Նրանք չգիտէին, որ Յովսէփը հասկանում էր նրանց, որովհետեւ թարգմանիչ ունէր: Եւ նրանցից մեկուսանալով՝ Յովսէփը լաց եղաւ:
(Արարատ թարգ․) Եվ նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում էր իրենց, որովհետև նա իրենց հետ թարգմանչի միջոցով էր խոսում:
(Գրաբար) Եւ նոքա ոչ գիտէին թէ լսէր Յովսէփ. զի թարգման կայր ի միջի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: