Ծննդոց գրքի մեկնություն 42:29

Ա․ Լոպուխին

29-35. Եվ նրանք եկան իրենց հոր մոտ՝ քանանացիներ երկիրը, և ամեն ինչ, որ պատահել էր իրենց հետ, պատմեցին նրան և ասացին․ [29]  «Այդ երկրի իշխանը մեզ հետ խիստ խոսեց և մեզ երկիրը լրտեսողների տեղ դրեց։ Մենք նրան ասացինք․ «Մենք ազնիվ մարդիկ ենք, լրտեսներ չենք։ Մենք տասներկու եղբայրներ ենք՝ նույն հոր որդիները։ Մեկն այլևս չկա, իսկ կրտսերն այս պահին մեր հոր մոտ է՝ քանանացիների երկրում»։ Եվ այդ երկրի տերը մեզ ասաց․ «Ես այսպես կիմանամ, որ դուք ազնիվ մարդիկ եք․ ձեր եղբայրներից մեկին այստեղ՝ ինձ մո՛տ թողեք, ձեր գնած ցորենը վերցրե՛ք տարեք ձեր տուն, որպեսզի սով չլինի ձեր ընտանիքներում, և ձեր կրտսեր եղբորը բերե՛ք ինձ մոտ։ Այն ժամանակ ես կիմանամ, որ դուք լրտեսներ չեք, այլ ազնիվ մարդիկ եք․ ձեր այս եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և դուք այս երկրում առևտուր կանեք»։ Եվ մինչ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրի արծաթի քսակն իր պարկում գտան։ Եվ երբ իրենց արծաթի քսակները տեսան, թե՛ իրենք, թե՛ իրենց հայրը խիստ վախեցան։ (Սինոդական թարգ․)

   

   Հակոբի մոտ վերադառնալով՝ նրա որդիները շտապում են պատմել նրան այն ամենը, ինչ պատահել էր նրանց հետ Եգիպտոսում։ Բենիամինին Եգիպտոս տանելու համար Հակոբին տրամադրելու նպատակ ունենալով էլ նրանք դիտավորյալ շեշտում են եգիպտական տիրակալի, Բենիամինն Եգիպտոս տանելու վերաբերյալ, կտրուկ հրամանը  և Հակոբի որդիներին Եգիպտոսում ազատ առևտրի իրավունք շնորհելու մասին խոստումը (այս մասին վերևում նշված չէ, սակայն այդ հավելման ստուգությունը չի կարող կասկածանքի ենթարկվել)։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Նրանք եկան իրենց հայր Յակոբի մօտ, Քանանի երկիրը, պատմեցին նրան այն ամէնը, ինչ պատահել էր իրենց հետ, եւ ասացին.
(Արարատ թարգ․) Եվ եկան Քանանի երկիրը՝ իրենց հայր Հակոբի մոտ, պատմեցին բոլոր կատարված դեպքերի մասին ու ասացին.
(Գրաբար) Եւ եկին առ Յակոբ հայրն իւրեանց յերկիրն Քանանու. եւ պատմեցին նմա զամենայն ինչ որ անց ընդ նոսա` եւ ասեն.