Ծննդոց գրքի մեկնություն 43:32

Ա․ Լոպուխին

Նրան և նրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև նրա հետ ճաշող եգիպտացիներից յուրաքանչյուրին ճաշ մատուցեցին առանձին−առանձին, քանի որ նրանք պիղծ էին եգիպտացիների համար: [32] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 43:31
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Քանի որ եգիպտացիները զզւում էին եբրայեցիներից եւ նրանց հետ սեղան չէին նստում, ուստի նրան եւ նրանցից իւրաքանչիւրին, ինչպէս նաեւ նրա հետ ճաշող եգիպտացիներից իւրաքանչիւրին ճաշ մատուցեցին առանձին-առանձին:
(Արարատ թարգ․) Եվ իրեն առանձին բերեցին, նրանց՝ առանձին և այն եգիպտացիների համար, որ իր հետ ուտում էին, առանձին, որովհետև եգիպտացիները եբրայեցիների հետ հաց չէին ուտում, քանի որ նրանք պիղծ էին եգիպտացիների համար:
(Գրաբար) Եւ արկին նմա միայնոյ` եւ նոցա իւրաքանչիւր ումեք, եւ Եգիպտացւոցն որ ճաշէին ընդ նմա` իւրաքանչիւր առանձինն. զի ոչ կարէին Եգիպտացիքն ուտել հաց ընդ Եբրայեցիսն, քանզի գարշելի էին Եգիպտացւոցն: