Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 22:27

Ստեփանոս Սյունեցի

27-28․ Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»: «Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ:
   
   «Ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր: Եվ դուք եք, որ իմ փորձության մեջ ինձ հետ էիք մնում մինչև այժմ»:
   Աշակերտների փորձություններ են ասվում Քրիստոսի փորձությունները: Իսկ երբ համբերելով հաղթահարում ենք փորձությունները՝ այն ժամանակ Հայրը Նրան է ավանդում արքայությունը: Այն ժամանակ և Որդին էլ մեզ կավանդի, որպեսզի հոգեպես ուտենք և արբենք Նրա սեղանի շուրջ, որպեսզի նստելով աթոռի վրա՝ դատենք Իսրայելի տասներկու ցեղերին (հմմտ. Ղուկ. ԻԲ 30):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 22:24