Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):4

Հիպոլիտոս Հռոմեացի

4-6․ Հովակիմը շատ հարուստ էր. նա մի այգի ուներ իր ապարանքի մոտ: Հրեաները հավաքվում էին նրա տանը, որովհետև նա բոլորից ավելի անվանի էր: Մի անգամ երացին այդ ժողովրդից երկու ծերունիներ, որոնք այդ տարվայ դատավորներն էին, և որոնց մասին Տերն ասաց. «Անորենությունը սկիզբ առավ Բաբելոնից՝ ծեր դատավորներից, որոնք կոչված էին ժողովրդին առաջնորդելու»: Նրանք մշտապես լինում էին Հովակիմի տանը, և բոլորը գալիս էին նրանց մոտ՝ դատաստանի:
   
   Հիմա անհրաժեշտ է գտնել պատճառը, թե ինչու հատկապես սրանք, այսինքն՝ հրեաները, լինելով բաբելոնացիների գերին և ստրուկը, կարող են, անկախ մարդկանց պես,  միասին հավաքվել: Այս պարագայում պետք է մտածել, որ Նաբուգոդոնոսորը,  տեղափոխելով նրանց, բարի վերաբերմունք ցուցաբերեց և թույլ տվեց նրանց, իրենց օրենքի համաձայն, բոլոր գործերը որոշելու համար հավաքներ կազմակերպել: Եվ ահա՛, օգտվելով այս իրավունքից, նրանք ժողովրդի գլխին երկու երեցների նշանակեցին, որոնք սկսեցին իրենց ժողովրդի ղեկավարներ համարել։ Նրանք Հովակիմի տանն էին լինում, քանի որ նա բոլորից ամենահարուստն ու հայտնին էր, քանի որ նա թագավորական ցեղից էր: Ավելին, նա իր տանը նաև պարտեզ ուներ:
   

Ա. Լոպուխին

 Հովակիմը շատ հարուստ էր. նա մի այգի ուներ իր ապարանքի մոտ: Հրեաները հավաքվում էին նրա տանը, որովհետև նա բոլորից ավելի անվանի էր: (Սինոդական թարգ․)[4]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Յովակիմը շատ հարուստ էր. նա մի այգի ունէր իր ապարանքի մօտ: Հրեաները հաւաքւում էին նրա տանը, որովհետեւ նա բոլորից աւելի անուանի էր:
(Արարատ թարգ․)
(Գրաբար)Եւ էր Յովակիմ մեծատո՛ւն յոյժ. և է՛ր նորա բուրաստան ՝ մերձ յապարանս իւր. և առ նա՛ ժողովէին Հրէայք, զի փառաւորագո՛յն էր քան զամենեսեան։