Ա․ Լոպուխին
Աստված ինձ ձեզանից առաջ է ուղարկել, որպեսզի ձեզ թողնի երկրի վրա և պահպանի ձեր կյանքը մեծ ազատագրմամբ: [7] (Սինոդական թարգ․)
Փրկության պատմության տեսանկյունից՝ սովամահ լինելուց Հակոբի տան փրկությունն ավելի կարևոր է, քան եգիպտացիների և շրջակա մյուս ժողովուրդների փրկությունը, ուստի այդ պատճառով էլ Հովսեփն ասում է, որ իր բարձրացման նպատակն առաջին հերթին հոր ընտանիքի փրկությունն է:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Աստուած ձեզնից առաջ ինձ ուղարկել է այստեղ, որ երկրի վրայ պահպանի ձեր սերնդին եւ կերակրի ձեզ՝ մնացածներիդ մեծ մասին:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից, որպեսզի երկրի վրա ձեզ համար սերունդ պահի և փրկի ձեզ մեծ ազատությամբ:
(Գրաբար) եւ ոչ հունձք: Եւ զիս առաքեաց Աստուած առաջի ձեր առ ի թաղլոյ ձեզ զաւակ յերկրի. եւ կերակրել զձեզ մնացորդս մեծամեծս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: