Ա․ Լոպուխին
7-9. Եվ Հովսեփը գնաց իր հորը թաղելու։ Եվ նրա հետ գնացին փարավոնի բոլոր ծառաներն ու նրա տան ու Եգիպտոսի ողջ ավագանին, [7]Հովսեփի ամբողջ տունը, նրա եղբայրներն ու նրա հոր տունը: Նրանք միայն իրենց երեխաներին, իրենց մանր ու խոշոր եղջերավոր անասուններին թողեցին Գեսեմի երկրում: Նրա հետ գնացին կառքեր ու հեծյալներ, այնպես որ մի հսկա բազմություն ստացվեց: (Սինոդական թարգ․)
Առանց բավարար թվով զինված պահակախմբի հեռավոր ճանապարհորդություններ չէին կատարվում, այդ իսկ պատճառով Հովսեփին ու նրա եղբայրներին բացի փարավոնի ավագանուց, ուղեկցում են նաև մարտակառքեր ու հեծյալներ: Ավանդությունն ասում է, որ հիշյալ քարավանը բախում է ունեցել Եսավի հետնորդների հետ ու հաղթել է նրանց:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Յովսէփը գնաց, որ թաղի իր հօրը: Նրա հետ գնացին նաեւ փարաւոնի բոլոր ծառաները, նրա պալատի աւագանին, Եգիպտացիների երկրի բոլոր աւագները,
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը գնաց իր հորը թաղելու: Նրա հետ գնացին փարավոնի բոլոր ծառաները, նրա պալատի ավագները, Եգիպտոսի երկրի բոլոր ավագները,
(Գրաբար) Եւ ել Յովսէփ թաղել զհայր իւր. ելին ընդ նմա եւ ամենայն ծառայք փարաւոնի, եւ ծերք տան նորա, եւ ամենայն ծերք երկրին Եգիպտացւոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: