Ա․ Լոպուխին
24-26. Եվ Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որը երդումով խոստացավ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»: [24] Հովսեփը երդվել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Երբ Աստված ձեզ այցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները»: Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկանում։ Եվ Եգիպտոսում զմռսեցին նրան ու դրին մի տապանի մեջ։ (Սինոդական թարգ․)
Եգիպտական սովորության համաձայն՝ Հովսեփի մարմինը զմռսվեց և դրվեց սարկոֆագի մեջ (եբրայերեն՝ «aron»), որը սովորաբար պատրաստվում էր սիկոմորուսի՝ խեժոտ ակացիայի փայտից: Հովսեփի մահով հրեաները, որոնք Եգիպտոսում իրենց ազգային յուրահատուկ առանձնահատկություններով զարգացող և ինքնուրույնություն վայելող ժողովուրդ էին, զրկվում են իրենց պատվավոր դիրքն ապահովող հզոր հենարանից: Այժմ «ստրկության տանը» (Ելք․ 20։2) նրանց դառը կյանք էր սպասում:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ, և Աստված, անշուշտ, ձեզ այցելություն կանի. ձեզ դուրս կբերի այս երկրից դեպի այն երկիրը, որը Նա խոստացավ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»:
(Գրաբար 23) Եւ խաւսեցաւ Յովսէփ ընդ եղբարս իւր` եւ ասէ. Ես` աւասիկ մեռանիմ: Այցելութեամբ այց արասցէ ձեզ Աստուած, եւ հանցէ զձեզ յերկրէս յայսմանէ յերկիրն զոր երդուաւ Աստուած տալ հարցն մերոց Աբրաամու, Սահակայ եւ Յակոբայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: