Սուրբ Հովհան Ոսկեբերան
28-29. Երբ հաջորդ առավոտեան ժողովուրդը եկավ նրա ամուսնու՝ Հովակիմի մոտ, եկան նաև երկու ծերունիները Շուշանի նկատմամբ անորեն մտադրութեամբ՝ սպանելու նրան,
Հաջորդ առավոտ մեծ ժողով եղավ. դատական մրցակցություն կամ հաղթանակի դափնի էր սպասվում։ Բոլոր մարդիկ հավաքվեցին՝ տղամարդիկ, կանայք, երեխաները. տեսարանը նորից սկսվեց։ Ներքևում մարդիկ չգիտեին, թե ինչի են ականատես լինելու, բայց երկնքում հրեշտակներն ամեն բան գիտեին: Գալիս են անօրինությամբ լցված երեցները. կանչում են Շուշանին, քանի որ մտածում էին, որ նրան ամոթի և մահվան են մատնելու։ Սակայն արդար Դատավորը նախապես Շուշանի համար կյանք և հավիտենական փառք էր նախատեսել:
Ա. Լոպուխի
Երբ հաջորդ առավոտեան ժողովուրդը եկավ նրա ամուսնու՝ Հովակիմի մոտ, եկան նաև երկու ծերունիները Շուշանի նկատմամբ անորեն մտադրութեամբ՝ սպանելու նրան, (Սինոդական թարգ․)[28]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Երբ յաջորդ առաւօտեան ժողովուրդը եկաւ նրա ամուսնու՝ Յովակիմի մօտ, եկան նաեւ երկու ծերունիները Շուշանի նկատմամբ անօրէն մտադրութեամբ՝ սպանելու նրան,
(Արարատ թարգ․)
(Գրաբար) իբրև եկն ժողովուրդն առ այրն նորա Յովակիմ. եկին և երկու ծերքն անօրէն մտօքզՇուշանայ ՝ սպանանել զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: