Սուրբ Եփրեմ Ասորի
Այն ժամանակ Դանիելը խոհեմ և իմաստուն կերպով խորհրդակցեց արքայի դահճապետի՝ թագավորի իշխան Արիոքի հետ, որ ելել կոտորում էր բաբելացի իմաստուններին: Դանիելը հարցրեց նրան և ասաց.
Իր գիտելիքներով Դանիելը մահից փրկեց նրանց, ում տգիտությունը սրի էր մատնել: Իմաստությունը թաքցվեց Բաբելոնի իմաստուններից և աղոթքի միջոցով բացվեց Դանիելի համար:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այն ժամանակ Դանիելը խոհեմ և իմաստուն կերպով խորհրդակցեց արքայի դահճապետի՝ թագավորի իշխան Արիոքի հետ, որ ելել կոտորում էր բաբելացի իմաստուններին: Դանիելը հարցրեց նրան և ասաց.
Տեսնո՞ւմ ես համարձակությունը: Տեսնո՞ւմ ես քաջությունը: Նա սա ասում է նրան, ով սպանելու զորություն ունի: Ավելին, նա ցավում է նաև ուրիշների համար:
Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ Դանիելը խորհրդով ու իմաստությամբ դիմեց Արիովքին՝ թագավորական թիկնազորի պետին, որը դուրս էր եկել Բաբելոնի իմաստուններին սպանելու»։ (Սինոդական թարգ․) [14]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):13
--------------------------------
[14] (Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Դանիէլը խոհեմ եւ իմաստուն կերպով խորհրդակցեց արքայի դահճապետի՝ թագաւորի իշխան Արիոքի հետ, որ ելել կոտորում էր բաբելացի իմաստուններին: Դանիէլը հարցրեց նրան եւ ասաց.
(Արարատ թարգ․ 2։14) Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ. խռովվեց նրա հոգին, և չէր կարող քնել։
(Գրաբար) Յայնժամ Դանիէլ խօսեցաւ խորհուրդ և խրատ ընդ Արիովքայ դահճապետին արքային որ ելեալ կոտորէ՛ր զիմաստունս Բաբելացւոց՝ իշխա՛ն թագաւորին․
Պատմամշակութային մեկնություն
Թագավորական թիկնազորի պետը: Սա բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնական կոչումն է, որը երբեմն ստիպված էր տհաճ պարտականություններ կատարել: Երբ բաբելոնացիների ձեռքով Երուսաղեմն ընկավ, հրամանատարը, որին վստահված էր քաղաքի ավերումը և գերիների ճակատագրի վերահսկումը, ևս արքայական պահակախմբի ղեկավարի կոչումն էր կրում: Ծննդ. 37:36 համարում նմանատիպ դիրք էր զբաղեցնում նաև Պետափրեսը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: